Լրահոս

14.11.2018 13:52


Երևանում կրակոցներ են արձակել ՀՀ ՊՆ գնդապետի Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ

Երևանում կրակոցներ են արձակել ՀՀ ՊՆ գնդապետի Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Մառի փողոցի բնակիչ՝ 53-ամյա Կարեն Դարբինյանը Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է տվել և հայտնել, որ ժամը 03։10-ի սահմաններում իրենց շենքի բակում անհայտ անձը կամ անձինք կրակոցներ են արձակել բակում կայանված իրեն պատկանող Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի պատճառով էլ ավտոմեքենայի անվտանգության ազդանշանը միացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ կրակոցների արդյունքում վնասվել է ավտոմեքենայի բեռնախցիկի ծածկոցը, ինչպես նաև առջևի աջակողմյան դռան ապակին և կրակոցներն արձակվել է մի քանի անգամ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Դարբինյանը ծառայում է ՀՀ ՊՆ-ում՝ որպես վարչության պետի տեղակալ, կոչումով գնդապետ է։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը