ՀՀԿ-ն, «Ծառուկյան» խմբակցությունը և ՀՅԴ-ն կողմ են քվեարկելու հաջորդ տարվա բյուջեի նախագծին
Այսօր ԱԺ-ում քննարկվել է «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ թեև ունեն որոշ վերապահումներ, սակայն կողմ են քվեարկելու այդ նախագծին:
«Մենք մեր որդեգրած քաղաքականությանը դեմ չենք գնալու և չենք խոչընդոտելու կառավարության աշխատանքին: Մենք կողմ ենք քվեարկելու այս բյուջեին, թույլ ենք տալու, որ մարդիկ հետագայում շարունակեն աշխատանքը»,-ասել է Բաղդասարյանը՝ հավելելով, որ առաջարկվող բյուջեի նախագծով ներկայիս կառավարության վարած քաղաքականությունը նախորդ կառավարության վարած քաղաքականությունից մեծապես չի տարբերվում:
«Հարկաբյուջետային քաղաքականության իրականացման այս մոտեցումը որդեգրվել էր դեռ մեր իշխանության ժամանակ»,-նշել է նա:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը նույնպես կողմ է քվեարկելու 2019 թ. պետական բյուջեի նախագծին: Խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարել է, որ իրենք չեն կարող չաջակցել կառավարությանը, որ բյուջեի հաստատմամբ իր հետագա գործունեությունը ծավալել:
«Հետհեղափոխական շրջանում ներկայացված բյուջեն հեղափոխական սպասումներին համարժեք չէ: Հեղափոխությունից հետո սպասելիքները, որ կարող են բարձր ցուցանիշներ ապահովել, բեկում մտցնել սոցիալական ոլորտում, միգուցե, այդպես չեն եղել: Բայց ստեղծված պայմաններին` համակարգային կոռուպցիայի բացակայությանը, ներկրման քվոտաների բացակայությանը պետք է հաջորդեն մյուս քայլերը, որոնք մեզ հույս կներշնչեն, որ մենք սրանով պետք է աջակցենք գործերի լավացմանը»,-ասել է նա:
ԱԺ ՀՅԴ խմբակցությունը ևս չի խոչընդոտի հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի ընդունմանը և կողմ կքվեարկի: Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է․
«Կարծում եմ, որ այս ԱԺ-ն չի խոչընդոտի այս բյուջեի նախագծի ընդունմանը: Երբեք կառավարության որևէ գործունեություն չի խոչընդոտվել այս խորհրդարանում: Այս տրամաբանությունը պետք է հիմա ևս գործի: Մենք, բնականաբար, կողմ ենք քվեարկելու` հենց այն հանգամանքից ելնելով, որ վերջին շնչում պետք չէ խնդիրներ ստեղծել հետագա ընթացքի համար»:
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 21-ին, ամենայն հավանականությամբ, խորհրդարանի արտահերթ նիստ կհրավիրվի, և հենց այդ օրն էլ կիրականացվի բյուջեի նախագիծի քվեարկությունը։

7or.am