Դեկտեմբերին Միլանում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները հնարավոր է՝ հանդիպեն
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հնարավոր հանդիպմանը դեկտեմբերին Միլանում:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից եղել է առաջարկ մինչև տարվա վերջ՝ հենց ԵԱՀԿ նախարարական համաժողովի ժամանակ, կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում: Երբ հստակեցվի այդ հանդիպումը, հանրությունը, ըստ կարգի, դրա մասին կտեղեկացվի»,-ասել է Նաղդալյանը:

7or.am