800 հազարգլուխ պահողների մասին արված Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը բուռն արձագանքներ է առաջացրել: Մի մասն ասում է, որ նա ճիշտ է գնահատել իրավիճակը և պետք է խրախուսել աշխատանքն ու քննադատել լոդրությունը: Մյուս մասն էլ գտնում է, որ չէր կարելի նման հայտարարություն անել, քանզի մարդիկ շատ հաճախ չեն աշխատում, որովհետև չկան պայմաններ կամ արժանապատիվ աշխատավարձ:
Ճշմարտությունն, ինչպես միշտ, մեջտեղում է: Ու որպեսզի այդ ճշմարտությանը հասնենք, դեկտեմբերի 9-ից հետո ձևավորվելիք կառավարությունը, որը գրեթե 100 տոկոսով ղեկավարելու է Նիկոլ Փաշինյանը, պետք է հստակ մեսիջներ հղի հանրությանն ու փողոցային գործընթացները փոխարինի կաբինետային աշխատանքով:
800 հազար մարդուպորտաբույծ համարելը նույնքան վտանգավոր է, որքան «օլիգարխներին»ասֆալտին փռելու մասին հանրահավաքային հարթակից տրված հրահանգը: Նմանատիպ բաները, միգուցե, կարճաժամկետում արդյունավետ են էլեկտորալ առումով, բայց ունեն բումերանգի հատկություն:
«Ասֆալտին փռելու և պատերին ծեփելու» կոչերը Փաշինյանին դարձնում են բիզնեսի հակառակորդ, իսկ 800 հազար թամբալի մասին հնչեցրած մտքերը նրան հակառակորդ են դարձնում, այսպես ասած, պրոլետարիատին: Ընդ որում՝ թամբալներին տված գնահատականով Փաշինյանը միևնույն է չի դառնում յուրային «ասֆալտին պառկած» բուրժուազիայի մոտ: Արդյունքում՝ նա հարվածներ կարող է ստանալ երկու կողմից էլ և ստանում է: Պատահական չէ, որ հանրության որոշակի շրջանակներ Փաշինյանի իշխանությանը պիտակավորում են որպես բոլշևիկյան, իսկ մյուս շրջանակները համարում են, որ գործ ունեն խոշոր կապիտալի շահերը սպասարկող սուբյեկտի հետ: Երկուսն էլ յուրովի ճիշտ են:
Ուշագրավն այն է, որ Հայաստանում առկա իրողություններից ելնելով Փաշինյանի ասած 350 հազար ճռռացողները և 800 հազար թամբալներըմիմյանց դասակարգային թշնամի են դարձել: Ամեն մեկն ուզում է, որ կառավարությունն իր կողմից գործի: Փաշինյանը մեկ այս կողմին է ռեվերանս անում, մեկ մյուս կողմին:
Փաշինյանն, իրականում, ոչ մեկն է և ոչ էլ մյուսը: Խնդիրը, հետևաբար, այն է, որ ընտրություններից հետո նա պետք է կարողանա գտնել այն ոսկե միջինը, որը նրան հնարավորություն կտա չթափահարվել աջից-ձախ: Իսկ դրա համար պետք է գործնականում հրաժարվել վենդետաներ իրականացնելու պլեբսական գաղափարներից, վերականգնել սիրո և հանդուրժողականության մթնոլորն ու դրական ազդակներ հղել ինչպես բիզնես միջավայրին, այնպես էլ աշխատուժին:
Կանի՞ այդ քայլերը Փաշինյանը, պարզ կդառնա շատ շուտով: Առաջին ազդանշաններից կարող է լինել քաղաքական նպատակահարմարությունից ելնելով գործարար Սամվել Մայրապետյանի դեմ իրականացվող քայլերի դադարեցումը: Նախընտրական փուլին ընդառաջ լրատվամիջոցի ղեկավարի դեմ դատական հետապնդում իրականացնելը դրական ֆոն չէ հետագա կառուցողական աշխատանքների համար:
Ամենակարևոր բանը հեղափոխական էյֆորիկ գործընթացներից հետո ռացիոնալ դաշտ վերադառնալն է: Կառավարությունը պետք է ոչ թե, մարքսիստական լեզվով ասած, դասակարգային պայքար հրահրի, այլ պետք է ինտեգրի բուրժուազիային ու պրոլետարիատին:
Ծայրահեղականությունից դեպի հավասարակշիռ վիճակի տեղափոխվելը բխում է ինչպես մեր երկրի, այնպես էլ Փաշինյանի շահերից:
«Ասֆալտին փռվածները» և 800 հազար «թամբալները»
800 հազար գլուխ պահողների մասին արված Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը բուռն արձագանքներ է առաջացրել: Մի մասն ասում է, որ նա ճիշտ է գնահատել իրավիճակը և պետք է խրախուսել աշխատանքն ու քննադատել լոդրությունը: Մյուս մասն էլ գտնում է, որ չէր կարելի նման հայտարարություն անել, քանզի մարդիկ շատ հաճախ չեն աշխատում, որովհետև չկան պայմաններ կամ արժանապատիվ աշխատավարձ:
Ճշմարտությունն, ինչպես միշտ, մեջտեղում է: Ու որպեսզի այդ ճշմարտությանը հասնենք, դեկտեմբերի 9-ից հետո ձևավորվելիք կառավարությունը, որը գրեթե 100 տոկոսով ղեկավարելու է Նիկոլ Փաշինյանը, պետք է հստակ մեսիջներ հղի հանրությանն ու փողոցային գործընթացները փոխարինի կաբինետային աշխատանքով:
800 հազար մարդու պորտաբույծ համարելը նույնքան վտանգավոր է, որքան «օլիգարխներին» ասֆալտին փռելու մասին հանրահավաքային հարթակից տրված հրահանգը: Նմանատիպ բաները, միգուցե, կարճաժամկետում արդյունավետ են էլեկտորալ առումով, բայց ունեն բումերանգի հատկություն:
«Ասֆալտին փռելու և պատերին ծեփելու» կոչերը Փաշինյանին դարձնում են բիզնեսի հակառակորդ, իսկ 800 հազար թամբալի մասին հնչեցրած մտքերը նրան հակառակորդ են դարձնում, այսպես ասած, պրոլետարիատին: Ընդ որում՝ թամբալներին տված գնահատականով Փաշինյանը միևնույն է չի դառնում յուրային «ասֆալտին պառկած» բուրժուազիայի մոտ: Արդյունքում՝ նա հարվածներ կարող է ստանալ երկու կողմից էլ և ստանում է: Պատահական չէ, որ հանրության որոշակի շրջանակներ Փաշինյանի իշխանությանը պիտակավորում են որպես բոլշևիկյան, իսկ մյուս շրջանակները համարում են, որ գործ ունեն խոշոր կապիտալի շահերը սպասարկող սուբյեկտի հետ: Երկուսն էլ յուրովի ճիշտ են:
Ուշագրավն այն է, որ Հայաստանում առկա իրողություններից ելնելով Փաշինյանի ասած 350 հազար ճռռացողները և 800 հազար թամբալները միմյանց դասակարգային թշնամի են դարձել: Ամեն մեկն ուզում է, որ կառավարությունն իր կողմից գործի: Փաշինյանը մեկ այս կողմին է ռեվերանս անում, մեկ մյուս կողմին:
Փաշինյանն, իրականում, ոչ մեկն է և ոչ էլ մյուսը: Խնդիրը, հետևաբար, այն է, որ ընտրություններից հետո նա պետք է կարողանա գտնել այն ոսկե միջինը, որը նրան հնարավորություն կտա չթափահարվել աջից-ձախ: Իսկ դրա համար պետք է գործնականում հրաժարվել վենդետաներ իրականացնելու պլեբսական գաղափարներից, վերականգնել սիրո և հանդուրժողականության մթնոլորն ու դրական ազդակներ հղել ինչպես բիզնես միջավայրին, այնպես էլ աշխատուժին:
Կանի՞ այդ քայլերը Փաշինյանը, պարզ կդառնա շատ շուտով: Առաջին ազդանշաններից կարող է լինել քաղաքական նպատակահարմարությունից ելնելով գործարար Սամվել Մայրապետյանի դեմ իրականացվող քայլերի դադարեցումը: Նախընտրական փուլին ընդառաջ լրատվամիջոցի ղեկավարի դեմ դատական հետապնդում իրականացնելը դրական ֆոն չէ հետագա կառուցողական աշխատանքների համար:
Ամենակարևոր բանը հեղափոխական էյֆորիկ գործընթացներից հետո ռացիոնալ դաշտ վերադառնալն է: Կառավարությունը պետք է ոչ թե, մարքսիստական լեզվով ասած, դասակարգային պայքար հրահրի, այլ պետք է ինտեգրի բուրժուազիային ու պրոլետարիատին:
Ծայրահեղականությունից դեպի հավասարակշիռ վիճակի տեղափոխվելը բխում է ինչպես մեր երկրի, այնպես էլ Փաշինյանի շահերից:
Կորյուն Մանուկյան