Քաղաքական

12.11.2018 20:11

Նիկոլ Փաշինյանը երկու տարի պատիժ է կրել, իսկ ո՞ւր են այն մարդիկ, որոնք կրակել են ժողովրդի վրա․ Հրաչյա Հակոբյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը երկու տարի պատիժ է կրել, իսկ ո՞ւր են այն մարդիկ, որոնք կրակել են ժողովրդի վրա․ Հրաչյա Հակոբյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին «Մարտի 1-ը» հրահրելու մեջ մեղադրելը զրպարտանք է համարում ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը. «ՀՀԿ-ի հերթական մանյովրներից մեկն է»:

«Նիկոլ Փաշինյանը երկու տարի պատիժ է կրել, իսկ ո՞ւր են այն մարդիկ, որոնք կրակել են ժողովրդի վրա, ինչո՞ւ ՀՀԿ-ի իշխանության օրոք որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պատգամավորը՝ անդրադառնալով ՀՀԿ-ի տարածած հայտարարության այն կետին, որով ՀՀԿ-ն որպես «Մարտի 1-ի» հրահրողներից մեկը նշում է Նիկոլ Փաշինյանի անունը:

Պատգամավորը փաստեր է պահանջում, թե ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը մեղսակից եղել այդ ամենին․ «Չմոռանան, որ փասերի հետ բերեն նաև մյուս փաստերը, թե ինչո՞ւ չբացահայտվեց «Մարտի 1-ը», չբացահայտվեցին կազմակերպիչներն ու հրաման տվողները»։

Աղբյուրը՝ factor.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։