Հայաստանը ղեկավարում է ԵՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը, դա մեծ բեռ է անցումային փուլում գտնվող երկրի համար. Լուկաշենկո (տեսանյութ)
Մինսկը պատրաստ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում երեք թեկնածու առաջադրել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Այբբենական կարգով հաջորդ երկիրը Բելառուսն է, և մենք պատրաստ ենք թեկնածություն առաջադրել: Ես այսօր երեք թեկնածություն ունեմ, որոնք կարող եմ առաջարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար»,-ասել է Լուկաշենկոն: Նրա խոսքով՝ այդ պաշտոնում նշանակման հարցում բազմաթիվ տարբերակներ են եղել, բայց դա չի նշանակում, որ «մենք ոտնահարել ենք Հայաստանին, որ ինչ-որ մեկը հաղթել է, ինչ-որ մեկը՝ պարտվել»:
«Փաշինյանը պետք է կառավարությունում կարգավորի իրավիճակը: Հայաստանը ղեկավարում է ԵՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը, դա շատ մեծ բեռ է մի երկրի համար, որն անցումային փուլում է: Արդյոք Հայաստանը կհաղթահարի՞: Եթե Փաշինյանը կարգավորի հարցը և պատասխան տա, Պետերբուրգում կհանդիպենք և որոշում կկայացնենք»,-ասել է Լուկաշենկոն:
Նշենք, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին չի հաջողվել նոյեմբերի 8-ին Աստանայում Կազմակերպության գլխավոր քարտուղար ընտրել: Որոշվել է ընտրության հարցը լուծել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում հանդիպման ժամանակ: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է Երևանի նախաձեռնությամբ Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո:

Աղբյուրը՝ factor.