Կարծիք

12.11.2018 14:42


Ինչո՞ւ Սիլվա Համբարձումյանին չէին հրավիրել գործարարների հանդիպմանը Փաշինյանի հետ, նա խոշոր հարկատու չէ ՞

Ինչո՞ւ Սիլվա Համբարձումյանին չէին հրավիրել գործարարների հանդիպմանը Փաշինյանի հետ, նա խոշոր հարկատու չէ ՞

Ինչպես հայտնի է՝ անցած ուրբաթ օրը վարչապետը հանդիպեց խոշոր հարկատու գործարարների հետ, որտեղ խոսեց երկրի բիզնես միջավայրի առողջական և այլ խնդիրների մասին, սակայն զարմանալին այն է, որ այդ հանդիպմանը բացակայում էր վերջերս հայտնի դարձած Սիլվա Համբարձումյանը, ով, պարզվում է տարիների ընթացքում խոշոր գործարքներով է զբաղված եղել։

Բազմաթիվ կապեր ունի արտերկրում և նույնիսկ խոսք է տվել ԱԺ ատահերթ ընտրություններից հետո 200 մլն դոլարի ներդրումներ բերել Հայաստան: Այստեղ է, որ հռետորական հարց է առաջանում ՝ ինչո՞ւ այդպիսի արժեքավոր գործարարի չեն կանչել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

Կարծում եմ, որ հարցի մեջ կա նաև պատասխանը, եթե տիկին Սիլվան ֆեյք գործարար չլիներ, նա նստած կլիներ վարչապետի կողքը, որովհետև 200 մլն դոլարանոց ներդրում բերողն իսկապես որ արժեքավոր գործարար է:

Սակայն բոլորն էլ լավ գիտեն, թե ով ով է, և տիկին Սիլվայի իրական գործառույթը ոչ թե բիզնեսում է, այլ բոլորովին այլ տեղ: Վատ է, որ Նոր Հայաստան կերտելուց հենց այսպիսի մարդկանց են օգտագործում:

Անկասկած կարելի է պնդել, որ դա չի նպաստելու ոչ երկրի առողջացմանը, ոչ էլ բիզնես միջավայրի զարգացմանը:

Գոռ Գասպարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը