Ցավում եմ, որ ՀՀԿ-ում շարունակում են կասկածել մարդկանց մտածելու ունակության վրա
Կարդացի ՀՀԿ խորհրդի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի և ապագա ընտրությունների մասին։ Իմ կարծիքով քաղաքական ուժը, որին հասարակությունը այսպես մերժել է, պետք է սկսեր ինքն իր և հասարակության առջև պատճառների անկեղծ արձանագրմամբ։
Բայց արի ու տես, որ
1. 2017թ. խորհրդարանական ընտրություններում հաղթած քաղաքական ուժի՝ ՀՀԿ-ի ղեկավարի` քաղաքական գործընթացներում անմիջական պատասխանատվության ամրագրման և երկար տարիների փորձը նոր սերնդի ղեկավարներին անցնցում փոխանցելու նկատառումներով 2018թ. ապրիլի 14-ի ՀՀԿ խորհրդի նիստում միաձայն որոշում կայացվեց ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը։
ՀՀԿ ն շարունակում է մեզ հավաստիացնել, որ Սերժ Սարգսյանը դարձավ վարչապետ իր փորձը սերունդներին փոխանցելու համար։
Ես ցավում եմ, որ ՀՀԿ ում շարունակում են կասկածել մարդկանց մտածելու ունակության վրա։
2. Թուլացավ կապը կուսակցության կենտրոնի և տարածքային, շրջանային ու սկզբնական կառույցների միջև: Շարքային կուսակցականների ձայնը դժվար լսելի դարձավ, և ներկուսակցական ժողովրդավարության մեխանիզմները նահանջ ապրեցին:
Այս կետը բացում է ՀՀԿ բացթողումների և սխալների գլուխը։ Պարզվում է՝ ՀՀԿ բացթողումները հիմնականում ներկուսակցական բնույթի են եղել։
Ուզում եմ հավատալ, որ ՀՀԿ ն իրոք հետևություններ է արել և այսուհետ կծառայի հասարակությանը։ Բայց նշածս և այս տեքստում էլի շատ օրինակներ դեռևս շանս չեն տալիս։

Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից