Կարծիք

12.11.2018 11:01


Արդյոք եկող խորհրդարանը և նրա կողմից ձևավորվող կառավարությունը կլինի օրինական ու լեգիտի՞մ

Արդյոք եկող խորհրդարանը և նրա կողմից ձևավորվող կառավարությունը կլինի օրինական ու լեգիտի՞մ

Օրինական և լեգիտիմ հասկացությունների տարբերությունը շատերը լավ չեն ընկալում, դրա համար երկու օրինակ բերեմ:

Վերջին խորհրդարանը և նրա կողմից ձևավորված Սերժ Սարգսյանի կառավարությունն օրինական էր, բայց ոչ լեգիտիմ: Ընտրությունները անցան առանց էքսցեսների (ընտրակաշառք վերցնելը նույնպես «խաղաղ, ոչ բռնի» գործընթաց է), իսկ պաշտոնական ընդդիմությունը ճանաչեց ընտրությունների արդյունքները, սակայն լեգիտիմ չէր, այսինքն՝ հանրությունը չէր ընդունում, որ տվյալ կառավարությունն իր շահերն է արտահայտում` ուղղակի այլընտրանք չուներ: Մենք տեսանք, թե դա ինչով ավարտվեց:

Հակառակ օրինակը` գործող կառավարությունն անօրինական, այսինքն՝ հակասահմանադրական կերպով էր ձևավորվել: Ժողովրդի ճնշմամբ խորհրդարանն, իր կամքին հակառակ, ընտրել էր կառավարություն, որն արտահայտում էր ժողովրդի ցանկությունը, այսինքն՝ լեգիտիմ է:

Արդյոք եկող խորհրդարանը և նրա կողմից ձևավորվող կառավարությունը կլինի օրինական ու լեգիտի՞մ:

Կարծում եմ, որ կլինի օրինական և կձևավորվի առանց խախտումների, սակայն լեգիտիմության հարցը պարզ կդառնա մասնակիցների տոկոսից: Իշխանափոխության հանրային պահանջը լեգիտիմ դարձրեց գործող կառավարությանը, իսկ հիմա՝ ինչ հանրային պահանջ կա, պարզ չէ: Ընտրությունների արագացումը խնդիրներ է առաջացրել, որի հետևանքով քաղաքական այլընտրանքը բացակայում է:

Ընտրություններին չեն մասնակցի այն մարդիկ, ովքեր չեն տեսնում իրենց տեսակետներն արտահայտող քաղաքական նախագիծը և նրանց տոկոսը կորոշի եկող իշխանության լեգիտիմության աստիճանը ու նաև դրա հետևանքները:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը