Տնտեսական

09.03.2010 12:18


«Рижские шпроты» արտադրանքը կարող է հայ-լատվիական հարաբերությունների սառեցման պատճառ դառնալ

«Рижские шпроты» արտադրանքը կարող է հայ-լատվիական հարաբերությունների սառեցման պատճառ դառնալ

«Рижские шпроты» արտադրանքը կարող է հայ-լատվիական հարաբերությունների սառեցման պատճատ դառնալ։ 2009թ. լատվիական պատվիրակությունը Հայաստանում բացահայտել էր Ռիգայի շպրոտներ՝ օգտագործման համար ոչ պիտանի։  Ձկնային արտադրանքի վերամշակման «LSEZ Kolumbija» ձեռնարկության ղեկավարության ներկայացուցիչ Իգոր Կրուպնիկը հայտարարել էր. «Այդ շպրոտները պարզապես խայտառակություն են։ Ձուկը պետք է պատրաստվի ծովի մոտ»։ Այն ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարը խոստացել էր. «Եթե լատվիական կողմը դիմի մեզ, մենք այդ հարցով կզբաղվենք»։ Ինքը՝ նախարարը, տեղյակ չէր՝ Հայաստանում այդ ձկնատեսակի վերամշակման արտադրություն կա՞, թե՞ ոչ։ Երեք ամիս անց, այն բանից հետո հետո, երբ Հայաստանին փաստացի մեղադրել են կեղծ շպրոտների արտադրության մեջ, Իգոր Կրուպնիկի խոսքերով՝ ոչինչ չի փոխվել։ «Regnum»-ին տված հարցազրույցում նա նշել է, որ շպրոտները Հայաստանում ինչպես արտադրվել, այնպես էլ արտադրվում և վաճառվում են Երևանի խանութներում։ «Ներկա պահին փաստաթղթերն են ձևակերպվում դատարան դիմելու համար»,-նշել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը