Լրահոս

11.11.2018 13:00


ՃՏՊ Իսակովի պողոտայում. կան տուժածներ

ՃՏՊ Իսակովի պողոտայում. կան տուժածներ

Նոյեմբերի 10-ին, ժամը 22:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata» մակնիշի (վարորդը տվյալները չի հաջողվել պարզել) և «Opel Vectra B» մակնիշի (վարորդը՝ Ա. Ա.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս շրջվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Ն. Գ.-ն (ծնված 1996 թ.) և Է. Ա.-ն (ծնված 2018 թ.), հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն ուղղել են «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և հոսանքազրկել:

Այս խորագրի վերջին նյութերը