Կարծիք

11.11.2018 11:24


Դա մոտալուտ պետական ճգնաժամի պատճառ է դառնալու

Դա մոտալուտ պետական ճգնաժամի պատճառ է դառնալու

Որն է կուսակցությունների գոյության հիմնական իմաստը՝ հանրությանը ներկայացնել ԱՊԱԳԱՅԻ ՆԱԽԱԳԻԾ։

Այսօր Ապագայի նախագիծ ոչ մի կուսակցություն չունի, այդ թվում նաև՝ գործող կառավարությունը, և հաղթելու հավանականություն ունեցող իշխող կուսակցությունը, որն իրենից արագորեն հավաքագրված մարդկանց խայտաբղետ հաքածու է ներկայացնում։

Եթե չունեք Ապագայի նախագիծ, ապա ընտրություններն արագացրել եք, որ ինչ անեք։ Դա մոտալուտ պետական ճգնաժամի պատճառ է դառնալու։

Այսօրվա հիմնական խնդիրն Ապագայի նախագիծ ստեղծելն է, որպեսզի վաղը՝ երբ այդ ճգնաժամը սկսվի, այն ներկայացվի հանրությանը, որպեսզի պրոցեսները տարերային բնույթ չկրեն։

Միայն նման նախագծի հիման վրա հնարավոր կլինի կենսունակ կուսակցություն ստեղծել, որը կարողանա իր վրա պատասխանատվություն վերցնել։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը