Հարգելի՛ պարոն Փաշինյան, Դուք արդարացիորեն խոսում եք այն մասին, որ առանց աշխատանք հնարավոր չէ լավ ապրել: Դուք ասում եք, որ չի կարելի տանը նստել ու սպասել նպաստի: Դա էլ եք ճիշտ ասում:
Ես ունեմ աշխատանք և կարողանում եմ գլուխս պահել ու մի քիչ էլ հետ գցել:
Ազատ ժամանակ ես էլ Ձեր նման հաճախ եմ գրառումներ թողնում ֆեյսբուքում և ակտիվորեն հետևում եմ մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին:
Դուք խոսում եք այն մասին, որ պետք է աշխատել: Նաև քննադատում եք նրանց, ովքեր չեն ուզում մատը մատին տալ, բայց պետությունից բաներ են պահանջում: Այստեղ ևս Դուք ճիշտ եք: Բայց հարց է առաջանում, եթե Դուք ողջունում եք աշխատանքը, ապա ինչպե՞ս է ստացվում, որ կառավարությունը աչք է փակում Ամուլսարի հանքը ապօրինաբար փակող 15-20 հոգու արածների վրա: Հանքի փակման արդյունքում աշխատանք է կորցրել 1000-ից ավելի մարդ, էլ չասած այն մասին, որ դրսի ներդրողները արդեն երես են թեքում Հայաստանից՝ տեսնելով, թե ինչ է կատարվում «Լիդիան Արմենիայի» դեմ:
Ի դեպ ասեմ, որ այն 15-20 հոգին, որոնք պետության անգործության արդյունքում ճանապարհ են փակել Ջերմուկում ու պատճառ դարձել այդ 1000-ից ավելի մարդու վատ վիճակում հայտնվելուն, նույնպես աշխատող են: Նրանց այս 5 ամիսների ընթացքում վարձատրում են, կերակրում են ու գովազդում: Ձեզ չի՞ հետաքրքրում, թե այդ ո՞ւմ փողերով, ի՞նչ նպատակով ու ի՞նչ հաշվարկով են ֆինանսավորում մի քանի ցուցարարի՝ ծանր վիճակի մեջ դնելով հանքի աշխատողներին ու հիմար վիճակի մեջ դնելով կառավարությանը: Մենք սրա՞ համար ենք հեղափոխություն արել, որպեսզի հեղափոխական տեխնոլոգիաներն օգտագործելով ոմանք ապօրինություններ անեն ու դառնան մութ նպատակների գործիք:
Ես տեսնում եմ, թե ինչ է կատարվում այդ հանքի շուրջ, Դուք չե՞ք տեսնում: Ինձ համար ակնհայտ է, որ այստեղ բնապահպանական հարց չկա, այլ կա ուղղորդում հանքի դեմ: Ինչու եմ այդպես կարծում, քանի որ տեսնում եմ, որ բնապահպան կոչվածները ոչ մի խնդիր որևէ այլ հանքում չեն տեսնում, բայց արդեն մոտ 5 ամիս շուրջօրյա հերթապահում են Հայաստանի ամենաօրինակելի հանքի ճանապարհին:
Ողջունելի է, որ Կառավարությունն արագ արձագանքեց Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների բողոքին ու չնայած բնապահպանական խնդիրներին՝ գործարանն աշխատելու է, քանի որ ողջամտությունը հաղթանակ տարավ: Բայց այստեղ ես, Ձեր ասած, ռասիզմ եմ տեսնում: Ալավերդու գործարանի աշխատողների բողոքները չի կարելի անտեսել ու պետք է նրանց աշխատանքը թույլ տալ, իսկ Ամուլսարի աշխատողներինը ո՞չ: Եվ դա այն դեպքում, երբ Ալավերդիում ակնհայտ բնապահպանական խնդիրներ կան, իսկ Ամուլսարում խնդիրներ չկան կամ եթե կան, ապա մտացածին են ու հիմնազուրկ:
Պարո՛ն Փաշինյան, Դուք պետք է որոշում կայացնեք, թե ինչ տիպի աշխատանք եք ուզում խրախուսել: Հանքի ճանապարհը փակողներն էլ են աշխատող այն առումով, որ փող են աշխատում, բայց ստվերային աղբյուրներից: Ի տարբերություն այդ օրինախախտների՝ հանքի աշխատակիցները մաքուր աշխատավարձ են ստանում ու հսկայական գումարներ վճարում պետբյուջե, որից ի դեպ, Դուք աշխատավարձ եք ստանում: Հիմա պետք է Դուք որոշեք, թե ո՞ր տիպի աշխատանքն եք խրախուսում՝ ապօրինի վարձատրվողն ու կասկածելի նպատակ հետապնդո՞ղը, թե՞ օրինականն ու երկրին օգուտ բերողը: Հարցադրումները հռետորական չեն և կոնկրետ պատասխան են պահանջում:
Արձագանք Նիկոլ Փաշինյանի ելույթին
Արձագանք Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյանի ելույթին
Հարգելի՛ պարոն Փաշինյան,
Դուք արդարացիորեն խոսում եք այն մասին, որ առանց աշխատանք հնարավոր չէ լավ ապրել: Դուք ասում եք, որ չի կարելի տանը նստել ու սպասել նպաստի: Դա էլ եք ճիշտ ասում:
Ես ունեմ աշխատանք և կարողանում եմ գլուխս պահել ու մի քիչ էլ հետ գցել:
Ազատ ժամանակ ես էլ Ձեր նման հաճախ եմ գրառումներ թողնում ֆեյսբուքում և ակտիվորեն հետևում եմ մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին:
Դուք խոսում եք այն մասին, որ պետք է աշխատել: Նաև քննադատում եք նրանց, ովքեր չեն ուզում մատը մատին տալ, բայց պետությունից բաներ են պահանջում: Այստեղ ևս Դուք ճիշտ եք: Բայց հարց է առաջանում, եթե Դուք ողջունում եք աշխատանքը, ապա ինչպե՞ս է ստացվում, որ կառավարությունը աչք է փակում Ամուլսարի հանքը ապօրինաբար փակող 15-20 հոգու արածների վրա: Հանքի փակման արդյունքում աշխատանք է կորցրել 1000-ից ավելի մարդ, էլ չասած այն մասին, որ դրսի ներդրողները արդեն երես են թեքում Հայաստանից՝ տեսնելով, թե ինչ է կատարվում «Լիդիան Արմենիայի» դեմ:
Ի դեպ ասեմ, որ այն 15-20 հոգին, որոնք պետության անգործության արդյունքում ճանապարհ են փակել Ջերմուկում ու պատճառ դարձել այդ 1000-ից ավելի մարդու վատ վիճակում հայտնվելուն, նույնպես աշխատող են: Նրանց այս 5 ամիսների ընթացքում վարձատրում են, կերակրում են ու գովազդում: Ձեզ չի՞ հետաքրքրում, թե այդ ո՞ւմ փողերով, ի՞նչ նպատակով ու ի՞նչ հաշվարկով են ֆինանսավորում մի քանի ցուցարարի՝ ծանր վիճակի մեջ դնելով հանքի աշխատողներին ու հիմար վիճակի մեջ դնելով կառավարությանը: Մենք սրա՞ համար ենք հեղափոխություն արել, որպեսզի հեղափոխական տեխնոլոգիաներն օգտագործելով ոմանք ապօրինություններ անեն ու դառնան մութ նպատակների գործիք:
Ես տեսնում եմ, թե ինչ է կատարվում այդ հանքի շուրջ, Դուք չե՞ք տեսնում: Ինձ համար ակնհայտ է, որ այստեղ բնապահպանական հարց չկա, այլ կա ուղղորդում հանքի դեմ: Ինչու եմ այդպես կարծում, քանի որ տեսնում եմ, որ բնապահպան կոչվածները ոչ մի խնդիր որևէ այլ հանքում չեն տեսնում, բայց արդեն մոտ 5 ամիս շուրջօրյա հերթապահում են Հայաստանի ամենաօրինակելի հանքի ճանապարհին:
Ողջունելի է, որ Կառավարությունն արագ արձագանքեց Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների բողոքին ու չնայած բնապահպանական խնդիրներին՝ գործարանն աշխատելու է, քանի որ ողջամտությունը հաղթանակ տարավ: Բայց այստեղ ես, Ձեր ասած, ռասիզմ եմ տեսնում: Ալավերդու գործարանի աշխատողների բողոքները չի կարելի անտեսել ու պետք է նրանց աշխատանքը թույլ տալ, իսկ Ամուլսարի աշխատողներինը ո՞չ: Եվ դա այն դեպքում, երբ Ալավերդիում ակնհայտ բնապահպանական խնդիրներ կան, իսկ Ամուլսարում խնդիրներ չկան կամ եթե կան, ապա մտացածին են ու հիմնազուրկ:
Պարո՛ն Փաշինյան, Դուք պետք է որոշում կայացնեք, թե ինչ տիպի աշխատանք եք ուզում խրախուսել: Հանքի ճանապարհը փակողներն էլ են աշխատող այն առումով, որ փող են աշխատում, բայց ստվերային աղբյուրներից: Ի տարբերություն այդ օրինախախտների՝ հանքի աշխատակիցները մաքուր աշխատավարձ են ստանում ու հսկայական գումարներ վճարում պետբյուջե, որից ի դեպ, Դուք աշխատավարձ եք ստանում: Հիմա պետք է Դուք որոշեք, թե ո՞ր տիպի աշխատանքն եք խրախուսում՝ ապօրինի վարձատրվողն ու կասկածելի նպատակ հետապնդո՞ղը, թե՞ օրինականն ու երկրին օգուտ բերողը:
Հարցադրումները հռետորական չեն և կոնկրետ պատասխան են պահանջում:
Հարգանքով՝ Արմեն Միքայելյան