Քաղաքական

10.11.2018 20:14


Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտելու հիմքով դիմել են ՄԻԵԴ

Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտելու հիմքով դիմել են ՄԻԵԴ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները անմեղության կանխավարկածի, ինչպես նաև պաշտպանության իրավունքի խախտման հարցով դիմել են ՄԻԵԴ: «Փաստինֆո»-ի այս տեղեկությունը հաստատեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մամլո խոսնակ Էլեն Առաքելյանը:

Նրա փոխանցմամբ՝ նախաքննական մարմինը փոփոխել է առաջադրված մեղադրանքի ծավալը։

«Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մասը, այո, փոփոխվել է, սակայն հիմնական փոփոխությունը կայանում է նրանում, որ որոշ դրվագներ պարզապես ավելի մանրամասնվել են, սակայն մեղադրանքի էությունը որևէ չափով չի փոփոխվել»,-ասաց Է.Առաքելյանը։

Այս խորագրի վերջին նյութերը