12-ամյա վանաձորցի երեխայի դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել (տեսանյութ)
Վանաձորի 12-ամյա տղայի մահվան հետ կապված քննչական կոմիտեում այս պահի դրությամբ քրեական գործ դեռ չկա հարուցված:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնոթյան հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությանյանը:
Նրա խոսքով՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Վանաձորի «Լճեր» կոչվող տեղանքում՝ լճի մեջ, նոյեմբերի 9-ին հայտնաբերվել է նոյեմբերի 6-ից որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի դին:
Նշենք, որ նոյեմբերի 9-ի առավոտյան տղայի որոնողական աշխատանքները վերսկսվել էին:
Նոյեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի անհետացման մասին: Երեխան ուներ աուտիզմ:
12-ամյա վանաձորցի երեխայի դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել (տեսանյութ)
Վանաձորի 12-ամյա տղայի մահվան հետ կապված քննչական կոմիտեում այս պահի դրությամբ քրեական գործ դեռ չկա հարուցված: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնոթյան հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությանյանը: