Քաղաքական

09.11.2018 17:01

Գուրգեն Եղիազարյան. «Հենց որ ցուցմունք կտա Ռոբերտ Քոչարյանի դեմ, բաց կթողնեն» (տեսանյութ)

Գուրգեն Եղիազարյան. «Հենց որ ցուցմունք կտա Ռոբերտ Քոչարյանի դեմ, բաց կթողնեն» (տեսանյութ)

Այսօր՝ նոյեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն Ազգային անվտանգության ծառայության նախկին փոխտնօրեն, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանն անդրադարձավ բարերար գործարար, Հ2 հեռուստաընկերության ղեկավար Սամվել Մայրապետյանի կալանավորմանը: Բանախոսը, մասնավորապես, նշեց.

-Որքան գիտեմ նրան՝ Մայրապետյանին, պահում են, որ ցուցմունք վերցնեն: Երբ Քոչարյանի դեմ ցուցմունք տա՝ բաց կթողնեն,-ասաց նա:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։