Տիգրան Մեծ պողոտայի բակում անազատության մեջ պահվող աղվեսը բաց է թողնվել վայրի բնություն
Սույն թվականի նոյեմբերի 5-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված ահազանգի հետքերով Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցները Տիգրան Մեծ պողոտայի թիվ 1 շենքի բակային հատվածում հայտնաբերել են վանդակում պահվող մոտ ութ ամսական էգ աղվես։
Բնակիչների հավաստմամբ աղվեսը պատկանել է օտարերկրյա մի քաղաքացու, ով հեռացել է հանրապետությունից՝ թողնելով կենդանուն առանց խնամքի։
Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցներն ահազանգողի ներկայությամբ աղվեսին տեղափոխել են շարժական վանդակ, ապա բաց թողել վայրի բնություն։