Լրահոս

09.11.2018 14:29


Լեբո․ որակյալ ու համեղ սուրճ՝ երեք մայրցամաքներից (լուսանկար)

Լեբո․ որակյալ ու համեղ սուրճ՝ երեք մայրցամաքներից (լուսանկար)

Առավոտյան մեկ բաժակ սուրճը կարող է էներգիա հաղորդել ողջ օրվա համար: «Լեբո»-ի մեկ բաժակում խտացված է երեք աշխարհամասերի արեւն ու բույրը: Եռաշերտ հատուկ ստվարաթղթե հերմետիկ փաթեթավորմամբ, յուրաhատուկ դիզայնով և բարձրորակ սուրճին արժանի բոլոր հատկություններով «Ասկալ Ուայթ» ՍՊԸ-ն «Լեբո» սուրճի հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչն է արդեն 20 տարի. «20 տարիների մեր աշխատանքային փորձի արդյունքում կարող ենք փաստել, որ հայերն ուղղակի սուրճի սիրահար են: Մեր գնորդները գնահատում են բարձր որակը, իսկ մենք այս տարիների ընթացքում մշտապես հավատարիմ ենք մնացել մեր սկզբունքներին: Մատուցելով բարձրորակ արտադրանք՝ մենք հոգ ենք տարել մեր գնորդների և՛ բարձր տրամադրության, և՛ առողջության մասին: Մեր հյուրընկալ գրասենյակը նման է մեծ ընտանիքի, որտեղ յուրաքանչյուրն ունի հստակ պարտականություն եւ իրավունք»,- նշում է տնօրեն Հրաչյա Թանանյանը:

45674043_718382775192084_3028865504698695680_n

«Լեբո»-ն սուրճի սիրահարներին բազմատեսակ սրճային փնջեր է մատուցում: Ամեն ճաշակի, ամեն նախասիրության գնորդ կարող է ընտրել իրեն համապատասխան սուրճի տեսականին: Հրաչյա Թանանյանը նշում է, որ «Լեբո»-յի արտադրանքը սիրում և գնահատում են ամենատարբեր մասնագիտություն և զբաղմունք ունեցող մարդիկ. «Հայ սպառողին մենք առաջարկում ենք լուծվող և հատիկավոր սուրճի լայն տեսականի: «Լեբո» սուրճը արտադրվում է Մոսկվայում՝ նորագույն տեխնոլոգիաներով վերազինված գործարանում: Իտալացի մասնագետը երեք աշխարհամասերում աճեցված սուրճերից ստանում է յուրատեսակ փնջեր, որոնք բավարարում են անգամ ամենաքմահաճ սուրճի սիրահարին»,-փաստում է «Լեբո»-ի տնօրեն Հրաչյա Թանանյանը:

45723486_2277593785805718_1187715537182916608_n

«Լեբո»-ի հատիկավոր և լուծվող սրճային յուրօրինակ փնջերը բարձր տրամադրություն, առույգություն և թարմություն կհաղորդեն ձեզ ողջ օրվա ընթացքում: Եթե հատիկավոր սուրճի սիրահար եք, «Լեբո»-ն ունի հատուկ առաջարկ ձեզ համար՝ փորձելով Պրինց Լեբո, Լեբո Էքսկլյուզիվ, Լեբո Օրիգինալ, Լեբո Էքստրա, Լեբո կլասիկ սուրճերից ձեր նախընտրածը, դուք մեկընդմիշտ կդառնաք «Լեբո»-յի հավատարի հաճախորդը:

45730392_1911232352324759_1635415592313815040_n

«Լեբո»-ի տնօրեն Հրաչյա Թանանյանը նշում է , որ իրենք նաև հետաքրքիր առաջարկ ունեն լուծվող սուրճի սիրահարների համար: Լուծվող սուրճի տեսականին վաճառվում է հանրապետության բոլոր խանութներում. «Մենք ներկայացնում ենք լուծվող սուրճերի լայն տեսականի: Յուրաքանչյուր ճաշակի գնորդ կարող է ընտրել իրեն հաճելի համային փունջը: «Լեբո»-ի լուծվող սուրճերի տեսականին բազմազան է և վաճառվում է հանրապետության բոլոր խանութներում: Կարող եք փորձել Լեբո լուծվող Էքսկլյուզիվ, Լեբո լուծվող Օրիգինալ, Լեբո լուծվող Էքստրա, Լեբո լուծվող Գոլդ: Մենք կարևորում ենք նաև սուրճի փաթեթավորումը, ինչը բարձրորակ արտադրանքի ևս մեկ կարևոր նախապայման է: Մեր լուծվող սուրճերը կարող եք ձեռք բերել ապակե տարայով, թղթե տարայով, մեկ բաժակի համար նախատեսված փոքրիկ տուփով»,-նշում է Լեբոյի տնօրեն Հրաչյա Թանանյանը:

45745326_329900790943408_8452328134803456000_n

Երեք աշխարհամասերից ստացվող, բարձրորակ տեխնոլոգիաներով մշակվող և արևի ջերմությունն իրենց մեջ պարունակող բարձրորակ սուրճի՝ «Լեբո»-ի տեսականին, կարող եք ձեռք բերել Հայաստանի ողջ տարածքում գործող շուրջ 3000-ից ավելի վաճառակետերում:

Օրդ սկսելով «Լեբո»-ի հետ՝ կունենաս թարմության և էներգիայի զգացողություն ողջ օրվա ընթացքում:

45830268_495460607607451_6029710148837048320_n

Աղբյուրը՝ yerevak.am

Այս խորագրի վերջին նյութերը