Կարծիք

09.11.2018 13:09


Ցուցմունք կորզելը չպետք է տեղ ունենա նոր Հայաստանում

Ցուցմունք կորզելը չպետք է տեղ ունենա նոր Հայաստանում

Ինչպես հայտնի է, անհասկանալի քրեական գործի շրջանակներում կալանավորված է հայտնի գործարար Սամվել Մայրապետյանը: Ի պաշտպանություն նրա՝ արդեն հանդես են եկել մի շարք հայտնի ու հարգված մարդիկ․ նրանց պահանջը մեկն է՝ փոխել նրա խափանման միջոցը, քանզի մարդն ունի առողջական խնդիրներ: Ոչ ոք չի ասում՝ դադարեցրեք գործի քննությունը, որովհետև բոլորն էլ ուզում են, որ արդարությունը դուրս գա ջրի երես, և առաջին հերթին հենց Մայրապետյանն է դա ուզում: Ինչպես գիտեք, վերջերս նաև Հ2 հեռուստաընկերության աշխատակիցները բաց նամակով դիմել էին Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա լուծում տա այս հարցին: Եւ ArmLur-ի տեղեկություններով՝ առաջիկայում այդ հարցը կստանա իր լուծումը:

Ուզում եմ պարզապես հետևյալ միտքը հասցնել կառավարության հարգելի ներկայացուցիչներին՝ «Նոր Հայաստանում» Սերժի Հայաստանին հատուկ երևույթները չպետք է տեղ գտնեն և առողջական խնդիրներ ունեցող մարդուն չի կարելի կալանքի տակ պահել միայն այն պատճառով, որ իրենից պետք է ցուցմունք կորզել այս կամ այն մարդու դեմ:

Դադարեցրեք այս արատավոր պրակտիկան: Եւ մի բան էլ¸ եթե Մայրապետյանի հարցը ադեկվատ և կոռեկտ լուծում չստանա, ապա նա կդառնա նախադեպ և հետագայում, քաղաքական դրդապատճառներից ելնելով, այլ մարդկանց նույնպես կարող են կալանքի տակ վերցնել և մինջև վերջ պահել, ինչպես օրինակ դա արեցին Հաց Բերողի հետ:

Գոռ Գասպարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը