Կարծիք

09.03.2010 10:34


Գնդակն էլ ֆուտբոլային դիվանագիտության տարր է

Գնդակն էլ ֆուտբոլային դիվանագիտության տարր է

Եթե Հայաստանի իշխանությունը կարողանա բացատրել, թե ինչո՞ւ հատկապես 2009 թվականի ապրիլի 23-ին ստորագրեց ըստ էության Ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտող հայտնի հայտարարությունը, իսկ այնուհետեւ' Ցյուրիխյան աձանագրությունները, եւ ի՞նչ տրամաբանությամբ է նույն իշխանությունը «ՈՉ արձանագրությունններին» ակցիայի կողմնակիցների պատրաստակամությամբ շնորհակալություն հայտնում ԱՄՆ Կոնգրեսին, թերևս հասկանալի կլինի, թե վերջապես ինչ նպատակ է հետապնդում իշխանությունը: Ի դեպ, հանձնաժողովում քննարկման ժամանակ նախագծին դեմ արտահայտվող գրեթե բոլոր կոնգրեսականները ընդունում էին Ցեղասպանության փաստը' իրենց դեմ լինելը հիմնականում պատճառաբանելով այս փուլում հայ-թուրքական հարաբերությունների ներկա գործընթացով: Հենց նաև այս տրամաբանության շրջանակներում դժվար է ակնկալել, որ բանաձևը կընդգրկվի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրակարգ: Առավել եւս անհավանական է հայ-թուրքական հարաբերությունների ներկա խորապատկերի վրա ընդհանրապես մտածել բանաձևի' առաջիկայում ընդունման մասին: Չեմ կարծում, որ իշխանությունների այս անհասկանալի եւ իրարամերժ քայլերը դիվանագիտական «խորաթափանցության» ծնունդ են:

Առայժմ մնում է միայն ցավով արձանագրել, որ ներքաշվելով «ֆուտբոլային դիվանագիտության» այս բազմաթակարդ հորձանուտը՝ Հայաստանն ինքնակամ վերածվել է տարբեր տերություների հարվածների ուժը չափող ֆուտբոլի գնդակի, որի միջոցով խաղացող կողմերից յուրաքանչյուրն ուզում է գրավել մրցակցի դարպասը: Ինչն, ի դեպ, նրանց հաջողվում է:

Ռուբեն Հակոբյան

Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն

Այս խորագրի վերջին նյութերը