Երևան-Սևան ճանապարհին վերամբարձ կռունկից բետոնե սյունն ընկել է 68-ամյա աշխատակցի վրա
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի աջակողմյան հատվածում կառուցվող նորակառույց շենքի շինհրապարակում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված շինհրապարակում հայտնաբերել են 68-ամյա Աշոտ Եղիազարյանի դին՝ գլխի մասում ամբողջովին վնասված։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Եղիազարյանն աշխատում էր նշված շինհրապարակում՝ որպես արհեստավոր, և աշխատանքներ կատարելու ժամանակ վերամբարձ կռունկի վրայից պոկվել է բետոնե սյունը և ընկել նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 157 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։