Լրահոս

08.11.2018 20:06


ՃՏՊ Գյումրիում. բժիշկները պայքարում են վիրավոր պապիկի և նրա 2,5 տարեկան թոռան կյանքի համար

ՃՏՊ Գյումրիում. բժիշկները պայքարում են վիրավոր պապիկի և նրա 2,5 տարեկան թոռան կյանքի համար

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում՝ թիվ 8 զինվորական թաղամասի անցակետի դիմաց, բախվել են Վարդան Արզումանյանի վարած Mercedes ML մակնիշի 69 ԼՍ 690 համարանիշի և Ռազմիկ Հովհաննիսյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 77 FO 177 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդն ու նրա ուղևոր, 2,5 տարեկան աղջնակը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ամբողջական տվյալները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները պապ ու թոռ են:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը