ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածությունը վերջնականապես կորոշվի Սանկտ Պետերբուրգում
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածությունը վերջնականապես կորոշվի դեկտեմբերի 6–ին Սանկտ Պետերբուրգում։ Այդ մասին Աստանայում լրագրողներին հայտնել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։
«Մեզ մոտ հայացքների բախում է առաջացել` կապված նրա հետ, որ Հայաստանի ներկայացուցիչ (Յուրի) Խաչատուրովը հետ է կանչվել։ Ես չեմ ասի, թե ինչ պատճառներով, դա հայկական կողմի գործն է։ Մեզ մոտ այբբենական կարգով Հայաստանից հետո Բելառուսն է»,–ասել է Նազարբաևը։
Հիշեցնենք, որ Խաչատուրովի լիազորությունները դադարեցվել են նոյեմբերի 2–ին, իսկ արդեն նոյեմբերի 4–ին նա եկել է Հայաստան։
Դեկտեմբերի 6–ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ՀԱՊԿ գագաթնաժողովը, մինչ այդ պաշտոնակատար կմնա Վալերի Սեմերիկովը։
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի կողմից Յուրի Խաչատուրովի նշանակմանը, իսկ ավելի ուշ հետկանչման գործընթացին՝ Նազարբաևը հիշեցրել է, որ համաձայն ՀԱՊԿ կանոնադրության՝ «Հայաստանին հաջորդում է Բելառուսը»:
«ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների ղեկավարներն ասացին, որ մեզ անհրաժեշտ է գործող գլխավոր քարտուղար բելառուսական կողմից: Այս հարցը մենք կվճռենք դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում»,-ասել է Ղազախստանի նախագահը:
***
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարի մասին որոշում չի կայացվել: Կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը կշարունակի մնալ որպես պաշտոնակատար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտնել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին որոշում երկրի ղեկավարները կընդունեն Սանկտ Պետերբուրգում՝ դեկտեմբերի 6-ին: «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության ընտրության հարցին բավական ժամանակ հատկացվեց: Պայմանավորվել են համապատասխան վերջնական որոշում ընդունել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում: Պաշտոնակատարը կշարունակի աշխատանքը մինչև դեկտեմբերի 6-ը»,-հայտնել է Պեսկովը:

Աղբյուրը՝ armeniasputnik.am