Նոյեմբերի 7-ին, ժամը 04.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի կին և հայտնել է, որ Գեղանիստ գյուղի 1-ին փողոց 24 հասցեում գտնվող խանութից գողություն է կատարվել, և իրենք տեսել են գողերին: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.30-ից մինչև 03.30-ն ընկած ժամանակահատվածում, նշված խանութի մուտքի դուռը հարմարեցված գործիքով բացելու միջոցով մտել են ներս, գողացել տարբեր տեսակի ծխախոտներ, ալկոհոլային խմիչքներ, «Մոտոռոլա» տեսակի բջջային հեռախոս, քաղցրավենիք և այլ ապրանքներ: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, օպերատիվ տվյալներ են ստացվել, որ գողությունը կատարել է 1985 թ. ծնված Արսեն Ն.-ն: Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Մասիսի բաժնի և Ճանապարհային ոստիկանության ծառայողները համատեղ, Երևան քաղաքի Հույսի ավան թաղամասից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Արսեն Ն.-ին և և նրա վարած «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան: Արսեն Ն.-ն տվել է խոստովանական բացատրություն: Վնասի չափը պարզվում է: Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Գեղանիստի խանութից գողություն է կատարվել
Նոյեմբերի 7-ին, ժամը 04.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի կին և հայտնել է, որ Գեղանիստ գյուղի 1-ին փողոց 24 հասցեում գտնվող խանութից գողություն է կատարվել, և իրենք տեսել են գողերին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.30-ից մինչև 03.30-ն ընկած ժամանակահատվածում, նշված խանութի մուտքի դուռը հարմարեցված գործիքով բացելու միջոցով մտել են ներս, գողացել տարբեր տեսակի ծխախոտներ, ալկոհոլային խմիչքներ, «Մոտոռոլա» տեսակի բջջային հեռախոս, քաղցրավենիք և այլ ապրանքներ:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, օպերատիվ տվյալներ են ստացվել, որ գողությունը կատարել է 1985 թ. ծնված Արսեն Ն.-ն:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Մասիսի բաժնի և Ճանապարհային ոստիկանության ծառայողները համատեղ, Երևան քաղաքի Հույսի ավան թաղամասից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Արսեն Ն.-ին և և նրա վարած «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան: Արսեն Ն.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Վնասի չափը պարզվում է:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: