Կարծիք

08.11.2018 14:54


Ուղիղ ժողովրդավարության Նիկոլի բլեֆը

Ուղիղ ժողովրդավարության Նիկոլի բլեֆը

Այն, որ Հայաստանում ոչ միայն ուղիղ, այլ առհասարակ ժողովրդավարությունը կայացած չէ, բոլորս գիտենք։ Սակայն ամենաոչժողովրդավարական կառույցներն այն կազմակերպություններն են, որոնց մենք կուսակցություններ ենք կոչում։ Նման ձևով ենք կոչում, որովհետև նրանք որպես այդպիսին են գրանցված և որովհետև կուսակցությունների մասին օրենքն որևէ պահանջ այդ իրավաբանական անձանց առջև չի դրել։ Ու ամենադաժանն այն է, որ դրանցից որևէ մեկը պետք է դառնա իշխանություն և մեր ճակատագիրը տնօրինի ու իր ավտորիտար, ոչ ժողովրդավար կառուցվածքը տարածի մեզ վրա։

Այս ամենը մենք գիտեինք, սակայն շատերը հույսեր ունեին, որ Նիկոլ Փաշինյանի «ուղիղ ժողովրդավարության» մասին ելույթներն իրականություն են դառնալու։ Չի կարող ուղիղ ժողովրդավարություն հաստատվել միանգամից ողջ երկրում, այլ առաջին հերթին այդպիսին պետք է դառնան հենց կուսակցությունները։

Նիկոլի կուսակցությունը պետք է այդ ուղիղ ժողովրդավարությունը հենց իր մեջ կառուցեր։ Կուսակցությունների ժողովրդավար լինելու ամենաառաջին պայմանն այն պետք է լիներ, որ այդ կուսակցության նախընտրական ցուցակը կազմվեր կուսակցության բոլոր անդամների մասնակցությամբ, ռեյտինգային կարգով՝ ընտրություններով, և ցուցակի անդամներն ունենային ելույթներ, տեղի ունենային քաղաքական դեբատներ ու ամենակարևորը՝ ցուցակում ընդգրված լինելու համար պատասխանատվություն ստանձնեին իրենց կուսակցական ընկերների առջև, այլ ոչ թե դրա համար պարտական լինեին ցուցակ կազմողներին և վերջում այդ ցուցակը հաստատող կուսակցության ղեկավարին։ Անգամ «ցուցակային» համագումար չի եղել, որ գոնե ձևի համար այն հաստատեին։

Ոչ միայն ուղիղ, այլ սովորական՝ պարզ ժողովրդավարություն չկա այդ կառույցում։ Չի լինելու նաև այդ կազմակերպության կողմից կառավարվող երկրում։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը