Ճտերը աշնանն են հաշվում. Ինչպես ամեն տարի, այս աշնանն էլ գյուղացիները վերհիշեցին ասացվածքը՝ հաշվարկելով ու վերահաշվարկելով ներդրածն ու ստացված արդյունքը: Դժգոհ են: Ակնկալածից քիչ է շահույթ, դա են վկայում տարբեր համայնքներում փակվող ճանապարհներն ու գյուղացիների մշտական բողոքը: Ամբողջ տարին քրտնաջան աշխատանքի արդյունքում օրվա հացն են միայն վաստակել: Այնինչ աշխարհում կան լուծումներ, որոնց շնորհիվ գյուղատնտեսությունը ամենաշահութաբեր ոլորտն է համարվում: Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում այս շաբաթ քննարվել են գյուղատնտեսության ոլորտին վերաբերող խնդիրներ, մատնանշվել լուծումներ:
Գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների արմատները շատ հեռու են տանում՝ վստահ են Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում քննարկման մասնակիցները: Անկախությունից հետո գյուղացիներին բաշխված փոքր հողակտորները միայն առօրյա հոգսերի համար են պիտանի: Որպեսզի գյուղատնտեսությունը բիզնես դառնա եւ եկամուտ բերի, հողերի խոշորացում է անհրաժեշտ:
«Իմ կարծիքով, ամենաառաջնահերթ լուծում պահանջող խնդիրները հողերի սխալ բաժանումից է առաջացել: Ոչ 1000 մետրի, ոչ էլ անգամ մեկ հեկտարի վրա բիզնես չի հիմնվում, այդքան հողատարածքը, որ ունի գյուղացին, ուղղակի ապրուստի միջոց է: Այսօր հակառակ պրոցեսը պետք է գնա, հողերի խոշորացման գաղափարը պետք է զարգացնել: Որպեսզի գյուղատանտեսության ոլորտը զարգանա, առաջին քայլը պետք է լինի հողերի խոշորացումը: Այն հողատարածքները, որ նախկինում բաժանվել է գյուղացիներին, պետք է միավորվի»,-ասում է Էյ ԹԻ ՓԻ ծրագրերի համակարգող Արթուր Հարությունյանը:
«Աբրիկոն» ընկերության տնօրեն Կարեն Խաչիկյանը համակարծիք է: Ընդգծում է, Հայաստանի գյուղոլորտում խնդիրները շատ են, բայց աշխարհում գտնված լուծումներ կան, որ կարելի է կիրառել ու ոտքի կանգնեցնել ոլորտը: Դրա համար համակարգված, ընդհանրական մոտեցում է անհրաժեշտ: Գլոբալ խնդիրներ պետք է լուծել, մանր խնդիրները կլուծվեն ինքնաբերաբար:
«Կարծում եմ՝ մեզ մոտ գյուղատնտեսական հողերը փոքր կտորներով են բաշխված, դրա համար էլ գյուղացիները չեն կարողանում ինտենսիվ եւ ճիշտ աշխատանք կատարել: Խնդիրը կարելի է կարգավորել այնպես, ինչպես Չինաստանում: Այդ երկրում սեփական հողեր չկան, բոլորը տրված է վարձակալության, ընդ որում, հաճախ՝ անվճար վարձակալության: Պայմանագրում միայն նշվում է, որ վարձակալողը որոշակի թվով աշխատող պետք է պահի, եթե աշխատողների թիվը պակաս եղավ, տարածքը վերադարձվում է պետությանը: Այս պայմաններից ելնելով, տնտեսվարողը ստիպված այնպիսի ինտենսիվ գյուղատնտեսույթուն է սկսում, որ չկորցնի հողը: Ես նաեւ առաջարկություն եմ ուղարկել մեր վարչապեստին, որ այդ ուղղությամբ դիտարկվի գյուղատնտեսության զարգացումը»,-իր տեսակետն է մեկնաբանում գործարարը եւ ավելացնում Ֆրանսիայում ոչ մի միլիոնատեր չի կարող իրեն թույլ տալ չօգտագործել անգամ 1000 մետր հողը: Հարկերը շատ բարձր են: Հայաստանում պատկերն այլ է: Մարդիկ կան, որ հեկտարներով հողեր ունեն, բայց չեն օգտագործում՝ սպասելով հարմար առիթի, որ թանկ վաճառեն: Հայաստանի նման սակավահող երկրում, այդքան հող չմշակելը աններելի շռայլություն է:
«Ես կարծում եմ, պետք է հարկ մտցվի չօգտագործված գյուղատնտեսական, կոմերցիոն եւ արտադրական հողերի համար: Այսինքն, եթե մարդը ունի հեկտարներով հող եւ չի օգտագործում , սպասում է հարմար պահին, որ թանկ վաճառի այն, ստիպված լինի վճարել դրա համար: Նման եղանակով կարելի է կարգավորել հողերի գինը, իսկ այն պետական հողերը, որ ենթակա են վաճառքի՝ Չինաստանի օրինակով տրվի երկարաժամկետ վարձակալության՝ պայմանով, որ աշխատատեղեր պետք է բացվեն»,-հիմնավորում է Կարեն Խաչիկյանը:
«Հրաշք այգի» ընկերության ղեկավար Արթուր Իվանյանը համաձայն է, գյուղոլորտի խնդիրների ճիշտ ճանապարհը հողերի խոշորացումն է, սակայն նրան մի այլ փաստ է անհանգստացնում: Հողեր են ձեռք բերում, Հայաստանում բիզնես հիմնում ու եկամուտ ստանում այլազգի գործարարները:
«Գյուղատնտեսությունը վերջին տարիներին առաջ է գնում, որովհետեւ ոլորտը դիտարկում է, որպես բիզնես: Այսօր արտերկրում ապրող բիզնեսմենները հսկայական հողեր են առնում ու սարքում են վարելահողեր: Լիբանանահայերը, արաբենր, պարսիկները գալիս են, մեր երկրում գյուղատնտեսական բիզնես հիմնում, եկամուտ ստանում, իսկ մեզ նոտ գյուղատնտեսությունը դիտարկում են, որպես Աստծո հույսին թողնված մի բան: Պետք է հստակ հասկանանք, որ մինչեւ գյուղատնտեսությանը չվերաբերվենք, որպես բիզնես, մենք տեղից առաջ չենք շարժվի»,-ընդգծում է նա:
Հողերի միավորման արդյունքում գյուղացիները տարվա կտրվածքով որոշակի տոկոս կստանան տրամադրած հողի դիմաց: Իսկ մնացած ժամանակ հնարավորություն կունենան զբաղվելու այլ աշխատանքով: Եթե գյուղատնտեսությունը դառնա բիզնես, միացված հողերը ինտենսիվ օգտագործելու արդյունքում մեծ քանակությամբ գյուղմթերք կամ միս ու կաթ կարտադրվի, կլինեն վերամշակվող գործարաններ, կբացվեն աշխատատեղեր: Գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի ու աշխատողներն էլ նորմալ կվարաձատրվեն: Թվում է բարդ խնդիրը պարզ լուծում ունի: Բայց Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում ոչ բոլորն են համակարծիք:
«Այսօր բիզնեսմեններ կան, որ հեկտարներով հող են վերցնում այգիներ տնկում, ֆերմաներ հիմնում: Հիմա հարց է առաջանում, ինչպես անե՞լ, թողնել, որ դրսի բիզնեսմենենրը այստեղ հողեր վերցնեն ու մշակեն, մեր գյուղացիներն էլ թողնեն երկիրն ու արտագաղթե՞ն: Իմ կարծիքով գյուղացու համար ստեղծվի այնպիսի պայմաններ, որ նա աշխատի եւ իր հողը շենացնի»,-ասում է « Ֆերմերային շարժում» ՀԿ ղեկավար Սարգիս Սեդրակյանը ու ավելացնում՝ գյուղացին այսօր թշվառ վիճակում է, տոկոսները չի կարողանում վճարել ու ստիպված լքում է երկիրը: Գյուղերը դատարկվում են, իսկ դա անվտանգության խնդիր է:
Քննարկումը ամփոփում է նախաձեռնության հիմնադիր անդամ Գեւորգ Թադեւոսյանը։
«Գյուղացին մենակ է եւ մեղավոր չէ, որ մենակ է: Մեղավորը այն օղակն է, որ նրան մենակ է թողել: Նա չգիտի ի՞նչ մշակել, մշակում է իր կարիքների համապատասխան, այն ինչ պետք է իրեն ընտանիքի հոգսը հոգալու համար: Որպեսզի գյուղացին արդյունավետ աշխատի, իր աշխատանքին պետք է վերաբերվի, որպես բիզնեսի եւ իրապես գնա խոշորացման ճանապարհով: Պետությունը պետք է կտրուկ քաղաքականություն վարի, չպիտի խորհուրդ տա ու սպասի գյուղացին կարողանում է անել, թե՝ ոչ: Գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու համար պետք է կտրուկ քայլերով գնալ հողերի խոշորացման: Դրա արդյունքում կձեւավորվի շուկան»,-եզրափակում է նա:
Հողը գյուղացուն, թե՞ բիզնեսմենին (ֆոտոշարք)

Աղբյուրը՝ yerevaklur.am