Լրահոս

09.03.2010 09:14

Այսօր մեկնարկում է ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության այցը տարածաշրջան

Այսօր մեկնարկում է ԵԱՀԿ ԽՎ պատվիրակության այցը տարածաշրջան

Մարտի 9-ին մեկնարկում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժոաո Սոարեշի գլխավորած պատվիրակության այցը տարածաշրջան:

ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությունը երկօրյա այցով նախ կժամանի Թբիլիսի, որտեղ Վրաստանի իշխանությունների հետ կքննարկվեն Աբխազիայի և Հյուսիսային Օսիայի, ինչպես նաև ռուս-վրացական հարաբերութուններին առնչվող հարցեր:

Մարտի 10-13-ը Սոարեշի գլխավորած պատվիրակությունը կլինի Հայաստանում, այնուհետև' մարտի 13-16-ը' Ադրբեջանում: Երևանում և Բաքվում քննարկումների  հիմնական թեման լինելու է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը:

Ժոաո Սոարեշի ղեկավարած պատվիրակության կազմում է լինելու նաև ԵԱՀԿ ԽՎ-ի Լեռնային Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը:
Սա ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի առաջին պաշտոնական այցն է Հարավային Կովկաս։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։