Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հայտարարում է, թե ի տարբերություն Կապանի՝ իրենց մարզում քրեաօլիգարխիա և թաղային հեղինակություններ չկան և արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցնեն մրցակցային պայմաններում։
Ուզում եմ ընդգծել, որ նրա ո՛չ տարիքը, ո՛չ անցած փորձը, ո՛չ ունակությունները, ո՛չ կենսագրությունը, ո՛չ խելքը իրավունք չեն վերապահում հերոսական ուղի անցած սյունեցիներին ու կապանցիներին գնահատական տալ։ Վարչապետը ճիշտ է հորդորում հանրապետականներին, որ մտածեն, հետո խոսեն, բայց նաև ճիշտ կանի իր թիմակիցներին էլ հորդորի, որ իրենք էլ մտածեն արտահայտվելուց առաջ և ճիշտ կլինի, որ նույնիսկ մտածելուց հետո էլ չարտահայտվեն։
Ոչ ոք իրավունք չունի կապանցիներին մեղադրանք ներկայացնել․ մարդիկ գնացել են և ազատ, արդար ընտրություններում իրենց կամքն են արտահայտել, և բոլորը պարտավոր են հարգել քաղաքացիների ընտրությունը։
Կապանի բնակիչը հակադարձում է Վայոց ձորի մարզպետին

Կապան քաղաքի բնակիչ Վարդան Հարությունյան