Տիգրան Մուկուչյանի«կանտոռան»՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որոշել է պայքարել ընտրակեղծիքների, մասնավորապես՝ ընտրակաշառքի դեմ:
«Կանտոռայի» կայքը մտնելիս հանդիպում ես ամբողջ էկրանի վրա հայտնվող մի քարոզչական նկարի, որի իմաստը ընտրակաշառք մերժելն է: Նույնաբովանդակ մեծադիր պաստառներ հայտնվել են նաև մայրաքաղաքի փողոցներում:
Քարոզել ընտրակաշառքի դեմ, նշանակում է ընդունել, որ նման երևույթ կա կամ եղել է: Այլապես իմաստ չէր լինի քարոզել մի բան կամ մի բանի դեմ, որը չկա: ԿԸՀ-ն կոչ չի անում, չէ՞, ՀՀ հպարտ քաղաքացիներին, օրինակ, չթռչել դեպի Մարս:
Հարց է առաջանում, թե նախորդ իշխանությունների օրոք ԿԸՀ ղեկավար աշխատող Մուկուչյանը ինչո՞ւ է նոր իշխանությունների օրոք պայքարում ընտրակաշառքի դեմ: Դա Նիկոլ Փաշինյանին քծնելո՞ւ ձև է, հեղափոխական դառնալու տեխնոլոգիա՞, թե՞ հետին թվով ապաշխարելու փորձ:
Նախորդ իշխանությունների օրոք ընտրակաշառք չկա՞ր, որ Մուկուչյանն այն ժամանակ լուռ էր մնում ու ոչ մի քարոզչություն չէր անում:
Իսկ միգուցե Մուկուչյանը գիտեր, որ նախկինում փող չի բաժանվել, բայց կասկածում է, որ հիմա՞ է փող բաժանվելու և փորձում է կանխե՞լ դա իր քարոզչական նյութերով: Կամ էլ երևի ընտրակեղծիքների թեմայով նա «գրանտ» է «կպցրել» ու այդպիսով դարձել ընտրակեղծիքների դեմ պայքարիստ:
Եթե Մուկուչյանը նախորդ ընտրությունների ժամանակ տեսել է, թե ինչպես են 10 հազար դրամով «խփվում» տոկոսները, բայց լռել է, ապա դա այլ խոսակցության թեմա է: Իսկ եթե Մուկուչյանը նախկինում համոզված է եղել, որ ընտրակաշառք չկա ու դրա համար է լռել, ապա ենթադրվում է, որ նա հիմա ընտրակաշառքի հոտն առել է ու դրա համար է կոչ անում ՀՀ արդեն իսկ հպարտ դարձած քաղաքացիներին մերժել ընտրակաշառքը:
Թե քարոզչություն անելու մոտիվացիոն ո՞ր տարբերակի հետ գործ ունենք, դժվար է ասել: Մուկուչյանի հոգին խորն է: Ինքը մի բան գիտի, որ նմանատիպ քարոզ է սկսել:
Տիգրան Մուկուչյանը հիմա դեմ է ընտրակաշառքին
Տիգրան Մուկուչյանի «կանտոռան»՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որոշել է պայքարել ընտրակեղծիքների, մասնավորապես՝ ընտրակաշառքի դեմ:
«Կանտոռայի» կայքը մտնելիս հանդիպում ես ամբողջ էկրանի վրա հայտնվող մի քարոզչական նկարի, որի իմաստը ընտրակաշառք մերժելն է: Նույնաբովանդակ մեծադիր պաստառներ հայտնվել են նաև մայրաքաղաքի փողոցներում:
Քարոզել ընտրակաշառքի դեմ, նշանակում է ընդունել, որ նման երևույթ կա կամ եղել է: Այլապես իմաստ չէր լինի քարոզել մի բան կամ մի բանի դեմ, որը չկա: ԿԸՀ-ն կոչ չի անում, չէ՞, ՀՀ հպարտ քաղաքացիներին, օրինակ, չթռչել դեպի Մարս:
Հարց է առաջանում, թե նախորդ իշխանությունների օրոք ԿԸՀ ղեկավար աշխատող Մուկուչյանը ինչո՞ւ է նոր իշխանությունների օրոք պայքարում ընտրակաշառքի դեմ: Դա Նիկոլ Փաշինյանին քծնելո՞ւ ձև է, հեղափոխական դառնալու տեխնոլոգիա՞, թե՞ հետին թվով ապաշխարելու փորձ:
Նախորդ իշխանությունների օրոք ընտրակաշառք չկա՞ր, որ Մուկուչյանն այն ժամանակ լուռ էր մնում ու ոչ մի քարոզչություն չէր անում:
Իսկ միգուցե Մուկուչյանը գիտեր, որ նախկինում փող չի բաժանվել, բայց կասկածում է, որ հիմա՞ է փող բաժանվելու և փորձում է կանխե՞լ դա իր քարոզչական նյութերով: Կամ էլ երևի ընտրակեղծիքների թեմայով նա «գրանտ» է «կպցրել» ու այդպիսով դարձել ընտրակեղծիքների դեմ պայքարիստ:
Եթե Մուկուչյանը նախորդ ընտրությունների ժամանակ տեսել է, թե ինչպես են 10 հազար դրամով «խփվում» տոկոսները, բայց լռել է, ապա դա այլ խոսակցության թեմա է: Իսկ եթե Մուկուչյանը նախկինում համոզված է եղել, որ ընտրակաշառք չկա ու դրա համար է լռել, ապա ենթադրվում է, որ նա հիմա ընտրակաշառքի հոտն առել է ու դրա համար է կոչ անում ՀՀ արդեն իսկ հպարտ դարձած քաղաքացիներին մերժել ընտրակաշառքը:
Թե քարոզչություն անելու մոտիվացիոն ո՞ր տարբերակի հետ գործ ունենք, դժվար է ասել: Մուկուչյանի հոգին խորն է: Ինքը մի բան գիտի, որ նմանատիպ քարոզ է սկսել:
Պետրոս Ալեքսանյան