ՀՀ ԱԳՆ թշվառությունն ու պերճանքը կամ մի քանի հարց Էդվարդ Նալբանդյանին
Դեկտեմբերի 8-ին «ՄԻԺԻ» գրասենյակում տեղի ունենացավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի «Արտաքին քաղաքականության հարցերի» հանձնաժողովի հերթական նիստը «ՀՀ Արտաքին գործերի նախարարության պերճանքն ու թշվառությունը» թեմայով, Տիգրան Խզմալյանի բանախոսությամբ։
Ստորև ներկայացնում ենք բանախոսի խոսքը ամբողջությամբ։
Միջազգային խուճապը, որն առաջացել է վերջին շրջանում WikiLeaks համացանցային կայքի հրապարակումներից, ոմանց համար ստվերել է շատ ավելի կարեւոր մի ճշմարտություն' այն, որ իրականում կառավարություններն ու պետական հաստատությունները պատասխանատու են ու հաշվետու ոչ թե օտարերկրյա դիվանագետների ներքին խոհանոցում առկա անցուդարձի համար, այլ նախ եւ առաջ սեփական ժողովրդի ու հասարակության առջեւ:
Հայաստանի Հանրապետության իշխանական համակարգում առկա համապարփակ ճգնաժամից չի խուսափել նաեւ Արտաքին գործերի նախարարությունը, ավելին' այն ուղղակի պատրաստում ու սպասարկում է աղետալի մի գործընթաց' մարտիմեկյան սպանդի ու կեղծվող ընտրությունների արդարացումից մինչև հայությանը նետված այն մարտահրավերները, որ կոչվում են «մադրիդյան սկզբունքներ» «ֆուտբոլային դիվանագիտություն» և «հայ-թուրքական արձանագրություններ»:
Իշխող ռեժիմի այլ կառույցների նման, ԱԳՆ խորապես ակոսված է ներկա իշխանությունների բնածին արատներով' ստրկամտությամբ, մասնագիտական տկարությամբ և ամենակարեւորը' անբարո կեցվածքով: Ասվածի վկայությունն է այն փաստը, որ Անկախության 19 տարիների ընթացքում ՀՀ տաս բարձրաստիճան դիվանագետներ, այդ թվում դեսպաններ ու հյուպատոսներ, բնակություն են հաստատել արտերկրներում, անգամ քաղաքական ապաստան խնդրելով: Այդպես վարվեցին Ռուսաստանում ՀՀ նախկին դեսպաններ Գագիկ Շահբազյանն ու Սուրեն Սահակյանը, Գերմանիայում ՀՀ նախկին դեսպան Ֆելիքս Մամիկոնյանը, ԱԳՆ վարչության նախկին պետ Արմեն Խարազյանը:
Ընդգծենք, որ նրանց թվում չենք նշում մարտի 1-ի ողբերգությունից հետո իրապես քաղաքական շարժառիթներով աշխատանքից հեռացված և Հայաստանը լքած նախկին փոխարտգործնախարար, Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Շուգարյանին, Վրաստանում ՀՀ նախկին դեսպան Լեւոն Խաչատրյանին, ԱԳՆ վարչության ու բաժնի նախկին պետեր Կարինե Աֆրիկյանին ու Էլեն Պետեյանին:
Որեւէ քաղաքացիական պոռթկման մեջ դժվար է կասկածել 2008 թվականից շատ ավելի վաղ Կանադայում ընտանիքով հաստատված նույն երկրում ՀՀ նախկին դեսպան Գառնիկ Նանագուլյանին, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան նախկին առաջին քարտուղար Մարինե Դավթյանին, ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչության երկրորդ քարտուղար Նունե Աղասարյանին: Իր ղեկավարների օրինակին հետեւեց նաեւ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչության մեկ այլ աշխատակից' Արմեն Հովհաննիսյանը, ինչպես նաեւ մի ողջ շարասյուն շարքային ծառայողների, ովքեր օգտագործել են դիվանագիտական կարգավիճակը ոչ թե Հայրենիքին, այլ անձնական շահերին ու նպատակներին ծառայացնելու համար:
Ներկայացվող ցուցակը բոլորովին էլ նպատակ չունի WikiLeaks-յան ոճով սկանդալային բացահայտումներ անելու: ՀՀ ԱԳ նախարարությունը, ինչպես եւ Կառավարությունն ու Խորհրդարանը գոյատեւում ու գործում են բացարձակապես ՀՀ քաղաքացիների հաշվին: Եվ մենք, շարքային հարկատուներս, իրավունք ունենք հաշվետվություն պահանջելու մեր համեստ միջոցներից հարկված գումարների օգտագործման արդյունավետության ու նպատակահարմարության համար:
Միևնույն ժամանակ դիվանագիտական աշխատանքը պարունակում է երկրի ազգային շահերին ու պետական գաղտնիքներին առնչվող տեղեկությունների իմացություն: Հետեւաբար, բարձրաստիճան դիվանագիտական աշխատակիցների ու նրանց մերձավորների արտագաղթը, որպես կանոն անխուսափելիորեն հակասում են ազգային ու պետական շահերին, ստանալով դասալքության ու դավաճանության եզրեր: Ավելին' նման գաղտնիքներ կրող և քաղաքական ապաստան հայցող կամ ուղղակի արտերկրում մշտապես հաստատվող դիվանագետները հաճախ օգտագործում են սեփական երկրի կամ նրա դաշնակիցների մասին իրենց հայտնի տեղեկությունները որպես առեւտրի առարկա, ապաստան ստանալու համար:
Որքանո՞վ է անկախ ու ազնիվ բարձրաստիճան դիվանագետը, որի ընտանիքը կամ անձնական բիզնեսի շահերը գտնվում են արտերկրում և կախված են օտարերկրյա քաղաքական ու տնտեսական շրջանակներից:
Որքանո՞վ են պաշտպանված ՀՀ ազգային ու պետական շահերը այդ երկրների հատուկ ծառայությունների' տվյալ անձանց կամ ընտանիքի անդամների վրա ներազդելուց:
Հայաստանի համար, որն այսօր գտնվում է փաստացի պատերազմի մեջ, ժամանակավոր զինադադարի պայմաններում, այս իրողությունների մասին բարձրաձայնումը անհրաժեշտություն է:
Ուստի, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը հասարակության անունից սույն հարցերն ուղղում է ԱԳ նախարարության ղեկավար Էդուարդ Նալբանդյանին, պահանջելով նրանից հաստատել կամ հերքել այստեղ նշված բոլոր փաստերը:
Համապատասխանո՞ւմ է արդյոք իրականությանը այն, որ որոշ պաշտոնանկ արված կամ անգամ գործող դիվանագետներ համատեղում են պետական աշխատանքը արտերկրում իրենց կամ ընտանիքների անհատական ձեռներեցություն իրականացնելու հետ:
Համապատասխանո՞ւմ է արդյոք իրականությանը այն, որ փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանի ընտանիքի անդամները մշտական բնակություն են հաստատել Բուլղարիայում ու Եգիպտոսում, ԱԳՆ բաժնի պետ Եղիշե Սարգսյանի երկու դստրերն ապրում են Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում դեսպանատան աշխատող Վահրամ Աբաջյանի ընտանիքը մնաց Անգլիայում, Հնդկաստանում ՀՀ նախկին դեսպանի Վահե Գեւորգյանի գերդաստանը գերադասեց բնակվել Մոսկվայում, իսկ Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Էդուարդ Խուրշուդյանի հարազատները որոշեցին մնալ նույն տեղում' Ղազախստանում:
Ճի՞շտ է արդյոք, որ ԱԳՆ փոխնախարար Կարինե Ղազինյանի երեխաները մշտապես բնակվում են Ռուսաստանում:
Ճի՞շտ է արդյոք, որ Ձեր, պարոն նախարար, կինը բնակվում է Ռուսաստանում, իսկ դուստրը' Ֆրանսիայում, ընդ որում ՀՀ ԱԳՆ-ի կողմից Փարիզում ամիսը 5000 եվրո արժողությամբ վարձակալվող բնակարանում:
Ի՞նչ ասել դեսպանների ու նախարարների մասին, երբ Միավորված Թագավորությունում տարիներ շարունակ բնակվում է ՀՀ նախկին վարչապետ և նույն Մեծ Բրիտանիայում նախկին դեսպան, ներկայումս որպես ազգային բարերար ներկայացող Արմեն Սարգսյանը, ում դիվանագիտական պաշտոնը իր երկարատեւ հիվանդության ամիսներին կատարում էր նրա կինը:
Խնդրում ենք հաստատել կան հերքել ՀՀ տարբեր դեսպանությունների կողմից ոչ պարկեշտ կամ քրեական ծագում ունեցող անձանց ավտոմեքենաների համար դիվանագիտական «կարմիր համարանիշների» վաճառքի մասին լուրերը, որոնք պարբերաբար հայտնվում են օտարերկրյա, մասնավորապաես ռուսաստանյան մամուլում:
Խոսելով արտերկրում ՀՀ դեսպանատների աշխատակիցների տնտեսական գործունեության մասին, փորձենք պարզաբանել մեր հասարակությանը, թե ինչո?ւ տարիներ ու տասնամյակներ շարունակ ՀՀ ԱԳՆ վարձակալում է օտար երկրների մայրաքաղաքներում թանկարժեք բնակարաններ դիվանագետների և նրանց ընտանիքների համար: Այնինչ կարելի էր գնել այդ նույն տարածքները հիփոթեքային վարկով, ինչպես անում են այլ երկրների արտաքին գերատեսչությունները: Արդյունքում, Հայաստանը տվյալ երկրում կունենար անշարժ գույք, որպես պետական սեփականություն: Այնինչ, առ այսօր ՀՀ ԱԳՆ շարունակում է հսկայական գումարներ վատնել' Լոնդոնում և Փարիզում, Վաշինգտոնում և Ժնեւում և այլ վայրերում բնակարաններ վարձելով դեսպանների ու հյուպատոսների համար:
Արդյո՞ք մեր ժողովրդի հաշվին նման շռայլությունը չի բացատրվում անվերահսկելի կանխիկ գումարներ ունենալու մեծ ցանկությամբ:
Հայրենիքն ու պետությունը անձնական հարստացման աղբյուր դարձնելու ճանապարհին իշխանություններն արդեն զոհաբերել են արդյունաբերությունն ու կապի միջոցները, էներգետիկան ու բնական պաշարները, վաճառելով հանրային սեփականությունը օտարերկրյա մասնավոր տերերին: Կոմերցիալիզացման այս վարակը, ամեն ինչ բիզնեսի վերածելու մոլուցքը արդեն հասել են ընդուպ մինչեւ կրթության ոլորտ և զինված ուժեր: Ազգային անվտանգության շահերից ելնելով, մենք առայժմ չենք բարձրաձայնում երկրի հատուկ ծառայություններում կատարվող նմանօրինակ խայտառակությունների մասին: Սակայն ԱԳՆ համակարգում կոմերցիալիզացումը, կարծես, հաստատվել է անվերապահորեն:
Արդյո՞ք այս ամենի ապացույցը չէ այն, որ բոլորովին վերջերս Իրաքում ՀՀ դեսպան է նշանակվել որեւե դիվանագիտական կրթություն և մասնագիտական աշխատանքային փորձ չունեցող, ձեռներեց, շինարարության ոլորտում հայտնի գործարար Մուրադ Մուրադյանը:
Կամ, միգուցե, այստեղ արդեն իսկ գործում է Ազգային Ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանի հայտնի բանաձեւը, համաձայն որի քաղաքական գործիչ լինելու համար մեծ խելք պետք չէ: Այդ դեպքում էլ ինչ ասել դիվանագետի մասին:
Այժմ սկսվել է հայոց դիվանագիտության մի նոր դարաշրջան, որտեղ հայրենի տարածքների շուրջ սակարկումն ու պետական գաղտնիքների արտահոսքը, ազգային շահերի հանձնումն ու Անկախության զիջումը օտարներին մերթ պարտքերի, մերթ լեգիտիմության դիմաց' դառնում են ՀՀ ԱԳՆ գործունեության միակ առանցքն ու արդյունքը: Ճիշտ այնպես, ինչպես բանակը փորձում են վերածել իշխող ռեժիմի ներքին թշնամուն' այսինքն հայ ժողովրդին ճնշող ոստիկանական ուժի, այդպես էլ ԱԳՆ այլեւս ծառայում է ոչ թե ազգային ու պետական շահերին, այլ վերածվում է ներսում կատարվող անօրինականությունների համար դրսում կախած ծխավարագույրի: Ի տարբերություն վերը շարադրված հարցերի, այս վերջինը կրում է զուտ հռետորական բնույթ և չի պահանջում արտգործնախարարի պատասխանը: Այդ պատասխանը հայտնի է բոլորիս: