Էրդողանի նախընտրական ֆոնդին 866 հանգուցյալի անունից նվիրատվություն է արվել
2018 թվականին Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններից առաջ թեկնածուների նախընտրական ֆոնդերին դրամական նվիրատվություններ են փոխանցվել բազմաթիվ մահացած քաղաքացիների անուններից:
Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներից պարզ է դարձել, որ այս հարցում բացարձակ առաջատար է այդ ընտրությունների արդյունքներով Թուրքիայի նախագահ ընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինի հաշվին, որպես նախընտրական արշավի նվիրատվություն, գումար է փոխանցվել866 մահացած մարդու անունից:
Ըստ Թուրքիայի ԿԸՀ-ի կանոնադրության՝ թեկնածուների նախընտրական ֆոնդին չեն կարող դրամ փոխանցել նաև 18 տարին չլրացած, Թուրքիաի քաղաքացի չհանդիսացող, ինչպես նաև իրավաբանական անձիք:
Ըստ կատեգորիաների՝ արգելված նվիրատվությունները բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝
Ռեջեփ Թայիփ Էրդողան-իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցություն»
18 տարին չլրացած անձանց փոխանցումներ- 748 մարդ (87546 լիրա՝ մոտ 16000 դոլար)
Մահացած մարդկանց անունով փոխանցումներ- 866 (15071 լիրա՝ մոտ 2800 դոլար)
Թուրքիայի քաղաքացիությունից դուրս եկած մարդկանց փոխանցումներ- 36 (22127 լիրա՝ մոտ 4100 դոլար)
Իրավաբանական անձանց փոխանցումներ-1 (40000 լիրա՝ մոտ 7500 դոլար)
Ըստ Թուրքիայի ԿԸՀ-ի՝ ծախսելու ոչ ենթակա այդ գումարներից 37238 լիրան (մոտ 7000 դոլար) անօրինական կերպով ծախսվել է, իսկ հաշվի վրա մնացած 55375 լիրան (10400 դոլար) գանձվել է պետական բյուջե:
18 տարին չլրացած անձանց փոխանցումներ- 13916 լիրա (մոտ 2600 դոլար)
Մահացած մարդկանց անունով փոխանցումներ- 7(860 լիրա)
Թուրքիայի քաղաքացիությունից դուրս եկած մարդկանց փոխանցումներ- 262 (69695 լիրա՝13000 դոլար)
Ինջեի դեպքում ընդհանուր առմամբ անօրինական փոխանցումները կազմել են 74023 լիրա (13850 դոլար), որից չի ծախսվել ընդամենը 349 լիրան, ինչն էլ առգրավվել է պետական բյուջե:
Սելահաթթին Դմիրթաշ-քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»
Ընդհանուր առմամբ արվել է 13800 լիրայի (2600 դոլար) անօրինական փոխանցում, որից չծախսված մասը կազմում է ընդամենը 110 լիրա, փոխանցվել է պետբյուջե:
Մերալ Աքշեներ-ազգայնական «Լավ կուսակցություն»
Անօրինական փոխանցված 10292(մոտ 1900 դոլար) լիրայից մնացել է միայն 192 լիրա, որը նույնպես փոխանցվել է պետությանը:
Էրդողանի նախընտրական ֆոնդին 866 հանգուցյալի անունից նվիրատվություն է արվել
2018 թվականին Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններից առաջ թեկնածուների նախընտրական ֆոնդերին դրամական նվիրատվություններ են փոխանցվել բազմաթիվ մահացած քաղաքացիների անուններից:
Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներից պարզ է դարձել, որ այս հարցում բացարձակ առաջատար է այդ ընտրությունների արդյունքներով Թուրքիայի նախագահ ընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինի հաշվին, որպես նախընտրական արշավի նվիրատվություն, գումար է փոխանցվել 866 մահացած մարդու անունից:
Ըստ Թուրքիայի ԿԸՀ-ի կանոնադրության՝ թեկնածուների նախընտրական ֆոնդին չեն կարող դրամ փոխանցել նաև 18 տարին չլրացած, Թուրքիաի քաղաքացի չհանդիսացող, ինչպես նաև իրավաբանական անձիք:
Ըստ կատեգորիաների՝ արգելված նվիրատվությունները բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝
Ռեջեփ Թայիփ Էրդողան-իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցություն»
18 տարին չլրացած անձանց փոխանցումներ- 748 մարդ (87546 լիրա՝ մոտ 16000 դոլար)
Մահացած մարդկանց անունով փոխանցումներ- 866 (15071 լիրա՝ մոտ 2800 դոլար)
Թուրքիայի քաղաքացիությունից դուրս եկած մարդկանց փոխանցումներ- 36 (22127 լիրա՝ մոտ 4100 դոլար)
Իրավաբանական անձանց փոխանցումներ-1 (40000 լիրա՝ մոտ 7500 դոլար)
Ըստ Թուրքիայի ԿԸՀ-ի՝ ծախսելու ոչ ենթակա այդ գումարներից 37238 լիրան (մոտ 7000 դոլար) անօրինական կերպով ծախսվել է, իսկ հաշվի վրա մնացած 55375 լիրան (10400 դոլար) գանձվել է պետական բյուջե:
Մուհարրեմ Ինջե-գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցություն»
18 տարին չլրացած անձանց փոխանցումներ- 13916 լիրա (մոտ 2600 դոլար)
Մահացած մարդկանց անունով փոխանցումներ- 7(860 լիրա)
Թուրքիայի քաղաքացիությունից դուրս եկած մարդկանց փոխանցումներ- 262 (69695 լիրա՝13000 դոլար)
Ինջեի դեպքում ընդհանուր առմամբ անօրինական փոխանցումները կազմել են 74023 լիրա (13850 դոլար), որից չի ծախսվել ընդամենը 349 լիրան, ինչն էլ առգրավվել է պետական բյուջե:
Սելահաթթին Դմիրթաշ-քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»
Ընդհանուր առմամբ արվել է 13800 լիրայի (2600 դոլար) անօրինական փոխանցում, որից չծախսված մասը կազմում է ընդամենը 110 լիրա, փոխանցվել է պետբյուջե:
Մերալ Աքշեներ-ազգայնական «Լավ կուսակցություն»
Անօրինական փոխանցված 10292(մոտ 1900 դոլար) լիրայից մնացել է միայն 192 լիրա, որը նույնպես փոխանցվել է պետությանը:
Թեմել Քարամոլլաօղլու-ընդդիմադիր «Երջանկություն կուսակցություն»
3140 լիրա (մոտ 600 դոլար) անօրինական նվիրատվությունից չծախսված մասը՝ 40 լիրան փոխանցվել է պետական գանձարան:
Դողու Փերինչեք-ազգայնական «Հայրենիք կուսակցություն»
Պետական բյուջե է փոխանցվել անօրինական նվիրատվություններից նրա հաշվին մնացած 103 լիրան:
Աղբյուրը` Ermenihaber.am