Զամիրա Հաջիևան՝ ադրբեջանցի նախկին բանկիրի կինը, կալանավորվել է Լոնդոնում ձեռք բերված ապօրինի միջոցների օրինականացման դեմ պայքարի շրջանակում: Սա առաջին դեպքն է, երբ Բրիտանիան այդ օրենքը կիրառում է արտասահմանցու հանդեպ. Ինչպես հաղորդում է Բի-Բի-Սին, կալանքն իրականացվել է նախորդ շաբաթ նրա արտահանձնման վերաբերյալ Ադրբեջանի կառավարության խնդրանքով:
Ո՞վ է Զամիրա Հաջիևան
Զամիրա Հաջիևան Ադրբեջանի միջազգային բանկի նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիևի կինն է: Հաջիևն ինքը հիմա բանտում իր պատիժն է կրում ավելի քան 211 մլն մանաթ (130 մլն դոլար) հափշտակելու մեղադրանքով: Նրա կինը մինչև հիմա քննությունից թաքնվում էր Լոնդոնում և բրիտական Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության ուշադրությունն է գրավել չափազանց շքեղ կենսակերպքով:
• Սկանդալ՝ Զամիրա Հաջիևայի շուրջ
• Ադրբեջանի նավթային հիվանդությունը
Հիմա ի՞նչ
Զամիրա Հաջիևան պետք է բացատրի, թե որտեղից է վերցրել միլիոնավոր ֆունտ ստեռլինգներըը, որոնք աջ ու ձախ ծախսում էր Լոնդոնում երկար տարիներ՝ օգտագործելով ամուսնու վարկային քարտերը:
Կալանքից հետո դատավորը վճռել է, որ Հաջիևային կարող են 500 հազար ֆունտ ստեռլինգի գրավով ազատ արձակել: Սակայն պետական դատախազները կտրուկ այդ որոշմանը դեմ են արտահայտվել: Արդյունքում Հաջիևան քննչական մեկուսարանում է մնացել: Նա բողոքարկել է վճիռը, բողոքը կքննվի նոյեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանում:
Հասարակության արձագանքը
Ադրբեջանի սոցցանցերի օգտատերերից շատերին այս լուրն ուրախացրել է.
«Շաբաթվա լավագույն նորությունը»;
«Թող այդ տեղի գողերը տեսնեն, որ իրենց նույն ճակատագիրն է սպասվում»;
«Ավելի լավ է, թող գումարներն արտահանձնեն, իսկ նրան կարող են իրենց պահել))»:
Թեև գտնվեցին նաև մարդիկ, որոնք պաշտպանում էին Հաջիև ամուսիններին.
«Որքան հեշտ է հասարակական կարծիքի վրա ազդելը. բոլորն ուրախանում են, որ նրան կալանավորել են և արտահանձնում են հայրենիքին: Չէ՞ որ դա միակ զույգն էր, որն ազատավելու դիմաց փող չէր վճարել: Արդյունքում՝ ամուսինը նստած է, իսկ կնոջ ետևից են ընկել տեղական լրատվամիջոցներն ու անգլիական արդարադատությունը: Մնացած գահընկեց արված գողերը հանգիստ ապրում են, իրենց հեչ պետքն էլ չէ»:
Ադրբեջանցի բանկիրի կինը կալանավորվել է Լոնդոնում

Աղբյուրը՝ jam-news.net