Ամուլսարի շրջակա համայնքներում արտագաղթի ճանապարհ են բռնել, ու սա կառավարությանը չի՞ հուզում
Ամուլսարը Հայաստանում այն բացառիկ ծրագրերից է, որ անցնում է միջազգային բնապահպանական վերահոսկողություն, բայց արի ու տես, որ այդ բացառիկության չափանիշները մեր երկրում, այսօրվա կառավարության մոտ չեն անցնում, հենց դա է վկայում նրանց դիրքորոշումը Ամուլսարի վերաբերյալ: Հանքի ճանապարհներն ապօրինաբար փակելն ուղիղ հարված է Նիկոլ Փաշինյանի կառավարությանը և սա հենց ուղիղ իմաստով սաբոտաժ է այսօրվա տնտեսությանը:
Ամուլսարը միջազգային չափանիշներին համապատասխան, բնապահպանական նորմերը չխախտող, խոշոր ներդրումներ իրականացնող բացառիկ ծրագիր է, բայց այսօր որոշ շահագրգիռ անձանց կողմից փակված է, և այն կազմակերպվում է այսօրվա կառավարության հակառակորդների ու նաև հանքի վրա աչք ունեցողների կողմից: Իսկ կառավարության անտարբերությունն այս ամենի վերաբերյալ զարմացնում է բոլորին: Մարդիկ արդեն բողոքում են այս իրավիճակից, շրջակա համայնքներում արտագաղթի ճանապարհն են բռնել, ու սա կառավարությանը չի՞ հուզում:
Ու այս ֆոնին Ալավերդու հանքը շահագործվում է, որը հազարավոր խախտումներ է թույլ տվել, իսկ Ամուլսարը, որը անցնում է միջազգային բնապահպանական վերահսկողություն, փակ է:

Առաքել Դավթյանի ֆեյսբուքյան էջից