Ակնհայտ է, որ Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանըպատանդի կարգավիճակով է անազատության մեջ, այլ ոչ թե կասկածյալի կամ մեղադրյալի: Պատանդ, ինչպես հայտնի է, վերցնում են ինչ-որ բան ստանալու դիմաց կամ ինչ-որ մեկի հետ փոխանակելու համար:
Մայրապետյանի «մեղքն» այն է, որ համատեղ բիզնես ունի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու հետ: Դա բավական է, որպեսզի նա հայտնվեր պատանդի կարգավիճակում:
Ակնհայտ է նաև, որ անձամբ Մայրապետյանի դեմ նոր իշխանությունները ոչինչ չունեն: Նրանց այլ անձ ու այլ բան է հետաքրքրում: Թե ինչ է հետաքրքրում, ասաց տխրահռչակ Սիլվա Համբարձումյանը: Սովետական ՕԲԽՍՍ-ի գործ սարքող ստուկաչների ոճով աշխատող սույն տիկինն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ եթե Սամվել Մայրապետյանը «ճիշտ» ցուցմունք տա, ապա իր պես կդառնա վկա, այլ ոչ թե մեղադրյալ:
Իրավապահների սիրելի «գործարար» Սիլվան, փաստորեն, գործարք է առաջարկում Մայրապետյանին՝ «Կոնկրետ ուղղությամբ ցուցմունք՝ ազատության դիմաց» տարբերակով: Մայրապետյանը չի համաձայնել այդ գործարքին ու դա է պատճառը, որ շարունակում է մնալ անազատության մեջ: Եվ դա այն դեպքում, երբ նրան կալանավորելու հիմքեր չկան և նա «նստած» է, ժողովրդական լեզվով ասած, «բոզի շառ» կոչված երևույթի արդյունքում:
Ինչպես էլ «գործին» նայում ենք, Մայրապետյանը քաղաքական ենթատեքստ ունեցող պատճառներով է կալանավորված:
Եթե սա է լինելու «Նոր Հայաստանի» խաղի կանոնը, ապա այն շատ արագ կարող է արժանանալ «Հին Հայաստանի» ճակատագրին:
Ի դեպ, ուշագրավ մի քանի հանգամանք կա Մայրապետյանի «գործում»: Նրա քննիչը այն նույն մարդն է, ով քննում էր «Հաց բերողի» գործը: Ասել է թե՝ սերժսարգսյանական ռեժիմին ծառայողն ու Բ26-ից եկած հրահանգներ կատարողը հիմա էլ կատարում է նոր տերերի հրահանգները:
Երկրորդ ուշագրավ հանգամանքն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով սերժսարգսյանական ռեժիմի կամակատարն էր ու հեղափոխական օրերին պատրաստվում էր ԱԺ մտնել՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրան կալանավորելու առաջարկությամբ, այսօր նույն էնտուզիազմով ծառայում է նոր իշխանություններին ու «ճիշտ» պահում իրեն Մայրապետյանի «գործով»:
Երրորդ ուշագրավ հանգամանքն այն է, որ նոր իշխանությունները, որոնք մեդիայի գործուն աջակցությամբ են հաջողության հասել և հայտարարությունների մակարդակով կարևորում են ազատ մամուլի առկայությունը, ԶԼՄ-ի դեմ գործողություն են իրականացնում: Հեռուստաընկերության սեփականատեր Մայրապետյանին կալանավորելը և նրա ֆինանսական միջոցների վրա կալանք դնելը փաստացի նշանակում է Հ2 հեռուստաընկերության աշխատանքների խոչընդոտում:
Հասկանալի է, որ կառավարությունը կոնկրետ Հ2-ի դեմ բան չունի, բայց այդպես է ստացվում, քանզի կա քաղաքական սևեռվածություն:
Մայրապետյանը տվյալ դեպքում այդ սևեռվածության պատանդն է դարձել:
Ինչու են պատանդառել Սամվել Մայրապետյանին
Ակնհայտ է, որ Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանը պատանդի կարգավիճակով է անազատության մեջ, այլ ոչ թե կասկածյալի կամ մեղադրյալի: Պատանդ, ինչպես հայտնի է, վերցնում են ինչ-որ բան ստանալու դիմաց կամ ինչ-որ մեկի հետ փոխանակելու համար:
Մայրապետյանի «մեղքն» այն է, որ համատեղ բիզնես ունի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու հետ: Դա բավական է, որպեսզի նա հայտնվեր պատանդի կարգավիճակում:
Ակնհայտ է նաև, որ անձամբ Մայրապետյանի դեմ նոր իշխանությունները ոչինչ չունեն: Նրանց այլ անձ ու այլ բան է հետաքրքրում: Թե ինչ է հետաքրքրում, ասաց տխրահռչակ Սիլվա Համբարձումյանը: Սովետական ՕԲԽՍՍ-ի գործ սարքող ստուկաչների ոճով աշխատող սույն տիկինն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ եթե Սամվել Մայրապետյանը «ճիշտ» ցուցմունք տա, ապա իր պես կդառնա վկա, այլ ոչ թե մեղադրյալ:
Իրավապահների սիրելի «գործարար» Սիլվան, փաստորեն, գործարք է առաջարկում Մայրապետյանին՝ «Կոնկրետ ուղղությամբ ցուցմունք՝ ազատության դիմաց» տարբերակով: Մայրապետյանը չի համաձայնել այդ գործարքին ու դա է պատճառը, որ շարունակում է մնալ անազատության մեջ: Եվ դա այն դեպքում, երբ նրան կալանավորելու հիմքեր չկան և նա «նստած» է, ժողովրդական լեզվով ասած, «բոզի շառ» կոչված երևույթի արդյունքում:
Ինչպես էլ «գործին» նայում ենք, Մայրապետյանը քաղաքական ենթատեքստ ունեցող պատճառներով է կալանավորված:
Եթե սա է լինելու «Նոր Հայաստանի» խաղի կանոնը, ապա այն շատ արագ կարող է արժանանալ «Հին Հայաստանի» ճակատագրին:
Ի դեպ, ուշագրավ մի քանի հանգամանք կա Մայրապետյանի «գործում»: Նրա քննիչը այն նույն մարդն է, ով քննում էր «Հաց բերողի» գործը: Ասել է թե՝ սերժսարգսյանական ռեժիմին ծառայողն ու Բ26-ից եկած հրահանգներ կատարողը հիմա էլ կատարում է նոր տերերի հրահանգները:
Երկրորդ ուշագրավ հանգամանքն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով սերժսարգսյանական ռեժիմի կամակատարն էր ու հեղափոխական օրերին պատրաստվում էր ԱԺ մտնել՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրան կալանավորելու առաջարկությամբ, այսօր նույն էնտուզիազմով ծառայում է նոր իշխանություններին ու «ճիշտ» պահում իրեն Մայրապետյանի «գործով»:
Երրորդ ուշագրավ հանգամանքն այն է, որ նոր իշխանությունները, որոնք մեդիայի գործուն աջակցությամբ են հաջողության հասել և հայտարարությունների մակարդակով կարևորում են ազատ մամուլի առկայությունը, ԶԼՄ-ի դեմ գործողություն են իրականացնում: Հեռուստաընկերության սեփականատեր Մայրապետյանին կալանավորելը և նրա ֆինանսական միջոցների վրա կալանք դնելը փաստացի նշանակում է Հ2 հեռուստաընկերության աշխատանքների խոչընդոտում:
Հասկանալի է, որ կառավարությունը կոնկրետ Հ2-ի դեմ բան չունի, բայց այդպես է ստացվում, քանզի կա քաղաքական սևեռվածություն:
Մայրապետյանը տվյալ դեպքում այդ սևեռվածության պատանդն է դարձել:
Պետրոս Ալեքսանյան