Լրահոս

07.11.2018 10:12


Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Mercedes-ն ու Opel-ը. 5 վիրավորների մեջ կա 2 տարեկան երեխա

Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Mercedes-ն ու Opel-ը. 5 վիրավորների մեջ կա 2 տարեկան երեխա

Նոյեմբերի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:00-ի սահմաններում բախվել են Mercedes մակնիշի 35 PC 192 համարանիշի և Opel մակնիշի 35 ՕV 515 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից մեկը 2 տարեկան է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն:

Վիրավորներից երկուսը գտնվում են ծանր վիճակում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը