Կարծիք

07.11.2018 09:51


Վարչական ռեսուրսը ոնց կար, այդպես էլ մնաց

Վարչական ռեսուրսը ոնց կար, այդպես էլ մնաց

Բայց մի հատ խորացեք, էլի։ Մարզպետներ, փոխմարզպետներ, նախարարներ, խորհրդականներ, օգնականներ... Այս պաշտոններն արդեն 5-6 ամիս է՝ զբաղեցրել են մարդիկ, եւ իբր ինքնազոհ եւ ինքնամոռաց կերպով աշխատում են, բայց հանկարծ բոլորը միահամուռ կերպով իրենց թեկնածությունն են դնում ԱԺ պատգամավոր դառնալու համար։

Մոտիվացիան հասկանալի է։ Բայց չեք տեսնո՞ւմ, որ մի բան այն չէ։ Սա էլ կոչվելու է ազատ ու արդար ընտրություններ։ Սա կոչվելու է գաղափարական ընտրություններ։ Ծեծ ու ջարդ չի լինի, լցոնումներ չեն լինի, ընտրակաշառք, հուսով ենք, չի լինի, միջազգային դիտորդները կարձանագրեն մեկ քայլ առաջ։ Բայց վարչական ռեսուրսը ոնց կար, այդպես էլ մնաց։

Վանիկ Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը