Լրահոս

06.11.2018 21:30


Սյունիքում 59-ամյա վարորդը ВАЗ 2103-ով բախվել է էլեկտրասյանը

Սյունիքում 59-ամյա վարորդը ВАЗ 2103-ով բախվել է էլեկտրասյանը

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:15–ի սահմաններում Ագարակ քաղաքի բնակիչ, 59-ամյա Մանվել Վարդանյանը իր վարած ВАЗ 2103 մակնիշի 35 CT 583 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 382-րդ կ հատվածում կորցրել է մեքենայի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց դեպի աջ կողնակ և բախվել էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Վարդանյանն ու նրա ուղևորներ, համաքաղաքացիներ, 54-ամյա Մարետա Օհանջանյանը, 56-ամյա Արուս Մարգարյանը, 52-ամյա Վարդուշ Մկրտչյանը և 45-ամյա Շուշաննա Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրու տարածքային բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բացի վարորդից բոլոր վիրավոր ուղևորները աշխատում են Մեղրու տարածքային բժշկական կենտրոնում՝ որպես բուժքույրեր:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը