Կարծիք

06.11.2018 21:14


Ու եկեք այնպիսի քայլեր չանենք, որ վաղը Ադրբեջանին դարձնեն կառույցի անդամ

Ու եկեք այնպիսի քայլեր չանենք, որ վաղը Ադրբեջանին դարձնեն կառույցի անդամ

Արդեն պարզ է, որ Հայաստանը Խաչատուրովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ է կանչել՝ կորցնելով այդ պաշտոնը: Հասկացանք, Մարտի 1 եք ասում, չնայած կոնկրետ էլ չիմացանք` Խաչատուրովին ինչ մեղադրանք է առաջադրվել, բայց ՀԱՊԿ-ի պաշտոնին սենց վերաբերել, կարծում եմ, մեծագույն սխալ է, քանի որ եթե այս կերպ Խաչատուրովին հետ կանչենք, ուղղակի այս ամենը կբերի նրան, որ մենք 15 տարով կկորցնենք այդ պաշտոնը:

Եվ հույզերի, ռոմանտիկայի ժանրերից պետք է թե՛ կառավարությունը դուրս գա, թե՛ հասարակությունը ու հասկանա մի պարզ ճշմարտություն, որ եթե քո երկիրը ռազմական ալյանսի մաս է կազմում՝ լինի դա ՀԱՊԿ, թե ՆԱՏO, պետք է ենթարկվել «խաղի» ընդհանուր կանոններին և այդ շրջանակներում աշխատել, այլ ոչ թե անմտածված քայլերով բերես մի իրավիճակի, երբ բոլորը կսկսեն քեզ արհամահել, չնայած դու դա չես ուզում տեսնել կամ ընդունել:

Ու եկեք այնպիսի քայլեր չանենք, որ վաղը Ադրբեջանին դարձնեն կառույցի անդամ, այն ժամանակ ի՞նչ եք անելու, Կրեմլի ճանապարհո՞վ եք գնալու:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը