Կարծիք

06.11.2018 20:59


Տնտեսական ռասիզմ «Նոր» Հայաստանում

Տնտեսական ռասիզմ «Նոր» Հայաստանում

Վերջերս շատ եմ այս մարդուն անդրադառնում, բայց ինչ արած, փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ասել է, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանը ժամանակավորապես կարող է գործել, բայց վերջնական լուծումը կլինի փակումը:

Այս նյութը տեսնելուց հետո հիշեցի Փաշինյանի խոսքերը կառավարության նիստի ժամանակ, երբ նա Հունան Պողոսյանին ներկայացնելիս ասաց, թե բա մենք Հայաստանում պետք է զերծ մնանք քաղաքական ռասիզմի դրսևորումներից: Հիմա ի՞նչ, պարոն Փաշինյան, քաղաքական ռասիզմը տեղ չունի մեզանում, բայց տնտեսականը վխտում է:

Բա ռասիզմ չէ, որ բնությունը սատկացնող Ալավերդու պղնձաձուլական գործարանը կարող է աշխատել մինչև իր հարցը լուծվի, բայց Ամուլսարի հանքը Լիդիան Արմենիան չի կարող շահագործել: Ինձ թվում է արդեն, որ սա մտածված քաղաքականություն է Լիդիան դեմ, մտածված գործողություն ամերիկյան կապիտալի դեմ: Կառավարությունը վստահ է, որ սրա տակից կարո՞ղ է դուրս գալ: Վստահ չեմ, որ սրանից հետո կարող են երկրի այլ ծրագրերի համար ամերիկյան ներդրողների բերել, այն էլ այնպիսի ներդրողների, որոնք կաշխատեն բոլոր միջազգային նորմերը պահպանելով:

Մտածեք ասածիս մասին, մտածեք: Լավ մտածեք ու տեսեք, թե ոնց եք սրա տակից դուրս գալու: Կրկնեմ, երկիր ղեկավարելը սելֆի անել չի, ոչ էլ սրան-նրան նասկի նվիրել:

Լիկա Սվասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը