Քաղաքական

06.11.2018 15:20


Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել

Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

«Նա ազատ է արձակվել նոյեմբերի 6-ին: Կիրառվել է համաներում դատապարտվածի նկատմամբ»,- նշեց Պետրոսյանը:

2013թ-ի նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում և Մաշտոցի պողոտայում տեղի են ունեցել բախումներ, որոնց մասնակցել են Շանթ Հարությունյանն ու նրա կողմնակիցները: Հարությունյանը կալանավորվել էր նույն օրը: 2014 թվականի հոկտեմբերի 17-ին Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտել է 6 տարվա ազատազրկման:

Այս խորագրի վերջին նյութերը