ԱԺ արտահերթ ընտրությունները լինելու են ձևական, քանի որ ընտրությունն արդեն կատարված է:
Ինչպես որ վարչապետի «չընտրության» վերջին քվեարկությունների արդյունքներն էին նախապես հայտնի, այնպես էլ նախապես հայտնի են խորհրդարանական ընտրության արդյունքները: Իսկ նախապես հայտնի արդյունքներով ընտրությունները չեն կարող քաղաքական համարվել:
Քաղաքական չեն առաջիկա ընտրությունները նաև այն պատճառով, որ բացի Նիկոլ Փաշինյանից, որևէ այլ սուբյեկտ չի դրել իշխանություն դառնալու խնդիր: Սա, իհարկե, ունի օբյեկտիվ պատճառներ, բայց ամեն դեպքում արձանագրենք, որ անգամ ՀՀԿ-ն, որը միակ ընդդիմություն է հանդես գալիս այս փուլում, հավակնում է ընդդիմությանն օրենքով վերապահված ԱԺ 1/3-ում հնարավորինս շատ ներկայացվածության, ոչ ավելի:
Այս ընտրությունների առանձնահատկությունն ու տարբերությունը մյուս համապետական ընտրություններից (բացի 1991-ի նախագահական ընտրությունը) լինելու է այն, որ եթե նախկինում հանրության համար որոշիչը լինում էր ընտրությունների որակի մասին ընդդիմության տված գնահատականը, ապա այժմ իշխանության գնահատականն է որոշիչը դառնալու: Դե իսկ իշխանությունը կգնահատի ընտրությունների որակը կապանյան մոդելով: Այսինքն՝ եթե ՔՊԿ-ն կամ «Իմ քայլը» որևէ ընտրատեղամասում պարտվեն, ապա Նիկոլ Փաշինյանն այդտեղի ընտրությունը կգնահատի որպես քրեաօլիգարխիայի կամ հակահեղափոխության հաղթանակ ու այդ տարածքում կսկսվեն ՊԵԿ-ի կամ այլ կառույցների գործողությունները. ամբոխը բուռն ծափահարություններով կարձագանքի «ժողովրդի» այդ որոշմանը:
Այլ կերպ ասած՝ ՀՀ քաղաքացին ազատ է իր ընտրության մեջ, եթե ձայնը տալիս է Փաշինյանին: Հակառակ դեպքում այդ քվեարկությունը Փաշինյանի կողմից կհամարվի ոչ ազատ ու ոչ էլ արդար:
Քվեարկության ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է այլընտրանքի փնտրտուքը: Բայց քանի որ այս ընտրություններն անցնելու են անայլընտրանք (Փաշինյանը «ռեյտինգային» ընտրակարգը թողեց ուժի մեջ, որպեսզի այլընտրանքի դերում մնա ՀՀԿ-ն՝ իր համար այդտեղից բխող բոլոր կանխատեսելի ու ցանկալի սցենարներով), ուստի ճնշող մեծամասնությունը կկատարի «ճիշտ» քվեարկություն:
Այս ընտրությունների մյուս առանձնահատկությունն այն է, որ բուն քաղաքական գործընթացները կսկսվեն ընտրություններից հետո:
Ինչպիսի ընտրություններ են սպասվում

Կորյուն Մանուկյան