Թուրքիայի դեսպանի նկատմամբ հետաքննություն է սկսվել՝ հունական աստվածուհու համազգեստ կրելու համար
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հրահանգով հետ է կանչել Ուգանդայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Սեդեֆ Յավուզալփը։ Պատճառն այն է, որ թուրք կին դեսպանը հոկտեմբերի 29-ին Թուրքիայի Հանրապետության հիմնադրման օրվա կապակցությամբ դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ կրել է հունական դիցաբանության աստվածուհու հագուստ։
Ըստ աղբյուրի՝ դեսպանը կրել է հունական դիցաբանության մեջ գլխավոր Աստված Զեվսի դստերը՝ Ելենայի համազգեստին նմանվող հագուստ: Յավուզալփը կողքին գտնված դեսպանության քարտուղարն էլ հագնված է եղել Զևսի նման:
Զավեշտալի դեպքի վերաբերյալ Չավուշօղլուն անգամ գրառում է արել Twitter-ում և ասել, որ դեպքի վերաբերյալ անհապաղ հետաքննություն է սկսվել։

Աղբյուրը՝ ermenihaber.am