Ադրբեջանի իշխանությունները ներողություն են խնդրել երկրից արտաքսված բլոգեր Վառլամովից
Ադրբեջանի իշխանությունները ներողություն են խնդրել հայտնի բլոգեր Իլյա Վառլամովից, ով նախօրեին արտաքսվել էր Բաքվից, և հրավիրել են նրան հետ՝ Ադրբեջան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Վառլամովը գրառում է կատարել իր բլոգում:
Վառլամովը Բաքվից ստիպված էր եղել մեկնել Ստամբուլ, որտեղից էլ մտադրվել էր գնալ Գրոզնի: «Զանգ ստացա, հեռախոսիս անծանոթ ադրբեջանական համար էր: Տղամարդը ներկայացավ որպես սահմանապահ ծառայության ներկայացուցիչ: Ներողություն խնդրեց նախօրեի միջադեպի համար՝ ասելով, որ սխալմունք է տեղի ունեցել և իմ դեմ որևէ բողոք չկա»,- հայտնել է բլոգերը:
Զանգահարած տղամարդը հայտնել է, որ սխալ որոշման դիմաց իրենք պատրաստ են փոխհատուցել բոլոր ծախսերը՝ խնդրելով Վառլամովին վերադառնալ Ադրբեջան:
Բլոգերը հայտնել է, որ այդ զանգին հաջորդել են ևս մի քանիսը՝ ներողություն հայցելով ու նրա համար դեպի Բաքու նոր տոմս գնելով:
Արդյունքում Վառլամովը վերադարձել է Ադրբեջան, որտեղ նրան օդանավակայանում դիմավորել են ծաղիկներով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայտնի բլոգեր Իլյա Վառլամովին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան՝ հայտարարելով, որ նրա ներկայությունը երկրում ցանկալի չէ: