ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կարող է զբաղեցնել Բելառուսի ներկայացուցիչը. «Կոմերսանտ»
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի անունը հայտնի կլինի արդեն այս շաբաթ. նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ գագաթնաժողովը, որի օրակարգի հիմնական հարցերից մեկը նոր քարտուղարի ընտրությունն է։
Անցած շաբաթ կազմակերպությունը տեղեկություն տարածեց, որի համաձայն Յուրի Խաչատուրովը ազատվել է Կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ «Ըստ հաստատված կարգի, ավարտին է հասցվել Հայաստանի կողմից նախաձեռնված գործընթացը վաղաժամ դադարեցնելու Յուրի Խաչատուրովի լիազորությունները»,-նշված է կազմակերպության կայքում։
Նշենք, որ 2008-ին Հայաստանի պաշտպանության փոխնախարարի և Երևանի կայազորի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովին Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրված «Մարտի 1»-ի գործով, նա դատարանի որոշմամբ 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել և օգոստոսի սկզբից Մոսկվայում շարունակում էր կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները:
Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ ունեն նոր թեկնածու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար։ Սակայն կազմակերպության կանոնակարգում հստակ նշված չէ, թե հետ կանչելու դեպքում ինչպե՞ս է կարգավորվում նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցը, կարո՞ղ է արդյոք նոր քարտուղարը լինել նույն երկրի ներկայացուցիչը։
Երեկ «Կոմերսանտ»-ը «ՀԱՊԿ-ի համար նոր գլխավոր քարտուղար են գտել» վերնագրով հոդված է հրապարակել, որում նշված է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը կարող է զբաղեցնել Բելառուսի անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասը։
54-ամյագեներալ-մայոր Զասը 2015 թվականի նոյեմբերի 4-ից նշանակվել է Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում։ Հիշեցնենք՝ Խաչատուրովը նույնպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից առաջ զբաղեցնում էր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։
Ռուսական թերթը գրում է, թե ավելի վաղ քննարկվում էր Խաչատուրովի տեղակալ Վալերի Սեմերիկովի թեկնածությունը. նա պետք է ղեկավարեր կազմակերպությունն առաջիկա մեկուկես տարում։
Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար էր նշանակվել 2017 թվականի ապրիլի 14-ից՝ երեք տարի ժամկետով։ ՀԱՊԿ կանոնների համաձայն, Խաչատուրովից հետո այդ պաշտոնը պետք է անցներ Բելառուսի թեկնածուին։
Գրելով, որ վերջնական որոշումը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները կկայացնեն նոյեմբերի 8-ին «Կոմերսանտ»-ը՝ շարունակում է. «Այս նշանակման շուրջ ինտրիգն այն է, որ այս պաշտոնին հավակնում է Հայաստանը, որի շնորհիվ էլ այն թափուր է մնացել»։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կարող է զբաղեցնել Բելառուսի ներկայացուցիչը. «Կոմերսանտ»
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի անունը հայտնի կլինի արդեն այս շաբաթ. նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ գագաթնաժողովը, որի օրակարգի հիմնական հարցերից մեկը նոր քարտուղարի ընտրությունն է։
Անցած շաբաթ կազմակերպությունը տեղեկություն տարածեց, որի համաձայն Յուրի Խաչատուրովը ազատվել է Կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ «Ըստ հաստատված կարգի, ավարտին է հասցվել Հայաստանի կողմից նախաձեռնված գործընթացը վաղաժամ դադարեցնելու Յուրի Խաչատուրովի լիազորությունները»,-նշված է կազմակերպության կայքում։
Նշենք, որ 2008-ին Հայաստանի պաշտպանության փոխնախարարի և Երևանի կայազորի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովին Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրված «Մարտի 1»-ի գործով, նա դատարանի որոշմամբ 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել և օգոստոսի սկզբից Մոսկվայում շարունակում էր կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները:
Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ ունեն նոր թեկնածու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար։ Սակայն կազմակերպության կանոնակարգում հստակ նշված չէ, թե հետ կանչելու դեպքում ինչպե՞ս է կարգավորվում նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցը, կարո՞ղ է արդյոք նոր քարտուղարը լինել նույն երկրի ներկայացուցիչը։
Երեկ «Կոմերսանտ»-ը «ՀԱՊԿ-ի համար նոր գլխավոր քարտուղար են գտել» վերնագրով հոդված է հրապարակել, որում նշված է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը կարող է զբաղեցնել Բելառուսի անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասը։
54-ամյա գեներալ-մայոր Զասը 2015 թվականի նոյեմբերի 4-ից նշանակվել է Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում։ Հիշեցնենք՝ Խաչատուրովը նույնպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից առաջ զբաղեցնում էր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։
Ռուսական թերթը գրում է, թե ավելի վաղ քննարկվում էր Խաչատուրովի տեղակալ Վալերի Սեմերիկովի թեկնածությունը. նա պետք է ղեկավարեր կազմակերպությունն առաջիկա մեկուկես տարում։
Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար էր նշանակվել 2017 թվականի ապրիլի 14-ից՝ երեք տարի ժամկետով։ ՀԱՊԿ կանոնների համաձայն, Խաչատուրովից հետո այդ պաշտոնը պետք է անցներ Բելառուսի թեկնածուին։
Գրելով, որ վերջնական որոշումը ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները կկայացնեն նոյեմբերի 8-ին «Կոմերսանտ»-ը՝ շարունակում է. «Այս նշանակման շուրջ ինտրիգն այն է, որ այս պաշտոնին հավակնում է Հայաստանը, որի շնորհիվ էլ այն թափուր է մնացել»։
Աղբյուրը՝ Ազատություն