Ադրբեջանում չեզոքացվել է ահաբեկչություն նախապատրաստող երկու անձ
Նոյեմբերի 4-ին Գյանջա քաղաքում Ադրբեջանի պետական անվտանգության ծառայողները ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով չեզոքացրել են Ֆամիլ Ֆազիլ օղլու Ալեքբերովին (Ələkbərov Famil Fazil oğlu) և Ռուսթամ Ռաֆայել օղլու Ռզաևին (Rzayev Rüstəm Rafael oğlu)։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության պաշտոնական կայքը։
Նշվում է, որ Ալեքբերովը և Ռզաևը զինամթերք և պայթուցիկ նյութեր են ձեռք բերել ու ահաբեկչություն նախապատրաստել երկրի տարածքում։ ՊԱԾ գործողությունների ժամանակ Ալեքբերովն ու Ռզաևը հայտնաբերվել են Գյանջայում, որտեղ ցուցաբերել են զինված դիմադրություն, սակայն նրանց չեզոքացրել են։
Դեպքի վայրում հայտնաբերվել է 1 «Կալաշնիկով» ինքնաձիգ ու դրա փամփուշտները, «F1» տեսակ 1 ձեռքի նռնակ, ինչպես նաև Ալեքբերովի մեքենայում գտնվել է 200 գրամանոց երեք տրոտիլե գլանիկ և երեք էլեկտրոնային պայթուցիչ։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Ալեքբերովն ու Ռզաևը «ծայրահեղ իսամիստական խմբի անդամներ» են։ Այժմ հարուցվել է քրեական գործ։
Հիշեցնենք, որ հուլիսի 3֊ին էլ Գյանջայում մի քանի զինված անձինք մահափորձ էին իրականացրել Գյանջայի քաղաքապետի վրա։ Այս գործով ձերբակալվեց Ռուսաստանի քաղաքացի Յունիս Սաֆարովը, որին Ադրբեջանը կրկին ներկայացնում էր որպես ծայրահեղ իսլամիստական խմբի անդամ։ Մեկ շաբաթ անց, ի պաշտպանություն Յունիս Սաֆարովի Գյանջայում մոտ 200-300 հոգի ցույցեր արեցին, որոնց ժամանակ ծեծելով սպանեցին երկու փոխոստիկանապետի։ Ցույցերի մասնակիցները ևս ներկայացվել էին որպես ծայրահեղ իսլամիստական խմբի անդամներ։

Աղբյուրը՝ razm.info