Նոյեմբերի 3-ին, ժամը 22:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ թիվ 40 շենքի մոտակայքում «TOYOTA ALTEZZA» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Մ., ծնված 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եզրաքարին, երթևեկությունը կարգավորող ցուցանակին և կողաշրջվել. տեղի է ունեցել վառելիքաքսուքի արտահոսք:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորներ Թ. Թ.-ն (ծնված 1968 թ.) և Կ. Ա.-ն (ծնված 1988 թ.) քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել է բուժօգնություն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ուղղել, մոտեցրել ավտոքարշակին և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
ՃՏՊ Բաբաջանյան փողոցում. կան տուժածնր