Ադրբեջանական զինուժի կորուստները 2018թ․ հուլիս–հոկտեմբերին (լուսանկար)
2018թ․ հուլիս-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում բաց աղբյուրներից արձանագրվել է մահվան 15 դեպք, որից 4-ը մարտական, 10-ը ոչ մարտական, 1-ը անհայտ։
ՀՈՒԼԻՍ, 2018Թ․
Մարտական կորուստներ
• Հուլիսի 21-ին Ֆիզուլիի ուղղությամբ հայկական կողմի գնդակից սպանվել էրԱդրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող Ալիշով Սամեդ Անար օղլուն (Alışov Səməd Anar oğlu)։
• Հուլիսի 22-ին Բեյլագանի ուղղությամբ (շփման գծի Մարտունիի ուղղություն) հայկական կրակից սպանվել էր Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Շաբանով Ֆարիդ Ակիֆ օղլուն(Şabanov Fərid Akif oğlu): Շաբանովի մահվան մասին ադրբեջանական կողմը թաքցրել էր, կորուստը հայտնի դարձավ սեպտեմբերի 10-ին, սոցցանցային գրառումներից։
Ոչ մարտական կորուստներ
• Հուլիսի 5-ին Նախիջևանի Հուննուտ գյուղի ուղղությամբ վթարվել էրԱդրբեջանի ԶՈւ մեքենա, ինչից ահացել էր 3, վիրավորվել` 11 զինծառայող։ Որոշ աղբյուրներ նշում էին, որ զինծառայողները եղել են հետախույզներ։ Նրանք են․
Հասանով Նովրուզ Նաբի օղլուն (Həsənov Novruz Nəbi̇ oğlu),
Հյումբաթով Օրխան Բայրամ օղլուն (Hümbətov Orxan Bayram oğlu):
• Հուլիսի 17-ին մահացել էր Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայող, լեյտենանտ Աղալամալըև Սելիմը (Ağamalıyev Səlim)։ Նա փորձել էր դուրս հանել ջրում խեղդվող իր ընկերոջը, սակայն ինքն էր խեղդվել։
Անհայտ պայմաններում մահացած կորուստներ
• Հուլիսի 27-ին սպանվել էր Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Արիֆ Միքայիլ օղլու Մամմեդովը (Arif Mikayıl oğlu Məmmədov)։ Կա մահվան երկու վարկած՝ կամ հայկական գնդակից, կամ ծառայակցի սպանություն։ Այժմ մահվան հստակ պատճառը համարենք անհայտ։
ՕԳՈՍՏՈՍ, 2018Թ․
Ոչ մարտական կորուստներ
• Օգոստոսի 8-ին Բեյլագանում տեղակայված զորամասերից մեկում մահացել էր Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող, 2000 թ. ծնված Աբիլով Ֆահմին Աքիֆ օղլուն (Əbilov Fəhmin Akif oğlu)։ Ադրբեջանական աղբյուրը հայտնում էր, որ զինծառայողը ինքնասպան է եղել։ Օգոստոսի 17-ին հայտնի դարձավ, որ Աբիլովին բռնություններով ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է առաջադրվել մարտական դիրքի ավագին և երկու դիրքապահի։
• Օգոստոսի 29-ին ադրբեջանական Azeuronews կայքը հայտնում էր, որ Գորանբոյի շրջանի զինծառայող 2000թ․ ծնված Ալիզադե Աղասելիմ Աղալար օղլուն (Əlizadə Ağasəlim Ağalar oğlu) երկու օրով արձակուրդ է գնացել տուն և մահացել է էներգետիկ ըմպելիք խմելիս։
ՍԵՊՏԵՄԲԵՐ, 2018Թ․
Մարտական կորուստներ
• Սեպտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը շփման գծի Տերտերի (Թարթառ) հատվածում սպանվել էր Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող, 2000 թ. ծնված Դադաշով Քենան Հեսրեթ օղլուն (Dadaşov Kənan Həsrət oğlu): Ադրբեջանական Մեյդան լրատվակայքը հայտնում էր, որ ըստ զինծառայողի բնակավայրի ՏԻՄ ղեկավարի՝ զինծառայողը սպանվել է հայկական գնդակից։
• Սեպտեմբերի 15-ին Ֆիզուլիի ուղղությամբ «հայկական գնդակից» սպանվել էր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, Գյանջայի Քապազ շրջանի բնակիչ, 1999թ․ ծնված Իբրահիմ Ջեյհուն օղլու Ալլահվերդիևը (İbrahim Ceyhun oğlu Allahverdiyev)։
*Ադրբեջանական Մեյդան լրատվակայքը հայտնում էր, որ սեպտեմբերի 15-18-ը ևս մեկ սպանված և մեկ վիրավոր է եղել Ադրբեջանի զինված ուժերում, սակայն այլ տվյալներ կամ տեղեկություն այդպիսի կորստի մասին չունենք։
Ոչ մարտական կորուստներ
• Սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության սերժանտ, 1994 թ. ծնված Սուլեյմանով Էլաննուր Խալիլուլլա օղլուն (Süleymanov Ələnnur Xəlilulla oğlu) ընկել էր բեռնատարի տակ և մահացել։ Անցակետի տարածքում Վրաստանի քաղաքացու վարած վրացական պետհամարանիշներով բեռնատար մեքենան հարվածել է դարպասներին, ապա վրաերթի ենթարկել սերժանտին:
• Սեպտեմբերի 13-ին անհայտ պայմաններում մահացել էր Ադրբեջանի Բեյլագանի զորամասերից մեկի Պետական սահմանապահ ծառայության զինծառայող Հյուսեյն Ֆեխրեդդին օղլու Գուրբանովը (Hüseyn Fəxrəddin oğlu Qurbanov)։ Ադրբեջանական լրատվակայքը հայտնում էր, որ ըստ իրենց աղբյուրի՝ զինծառայողը ինքնասպան է եղել՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի պատճառով։
ՀՈԿՏԵՄԲԵՐ, 2018Թ․
Ոչ մարտական կորուստներ
• Հոկտեմբերի 9-ի երեկոյան Ադրբեջանի Մինգեչաուրի շրջանում ջրանցքի մոտ հայտնաբերվել էր դիակ, որի քննության արդյունքում պարզվել էր, որ մահացածը Ադրբեջանի ԶՈւ սպա Մամմեդով Ալի Ռասուլ օղլուն է (Məmmədov Əli Rəsul oğlu): Ըստ հետաքննության վերջինս ինքնասպան էր եղել։
Նշենք, որ ադրբեջանական աղբյուրները հայտնում էին, որ Մամմեդովը եղել է գնդի հրամանատար, ինչից եզրակացրինք, որ նա եղել է ներքին զորքերի սպա, քանի որ գնդեր ունի հենց ներքին զորքերը։
Հարկ է նշել, որ սոցցանցերում օգտատերերի տարածած լուսանկարը, որտեղ երևում է Մամմեդովը, կասկածի տակ է դնում նրա գնդի հրամանատար լինելը, քանի որ լուսանկարի տղան բավականին երիտասարդ է։
• Հոկտեմբերի 20-ին Թարթառի զորամասերից մեկում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ռազի Մուսթաֆալը Շաքիր օղլուն (Razi Şakir oğlu Mustafalı): Նրա հարազատները հայտնում էին, որ Մուսթաֆալըին սպանել է նրա դասակի հրամանատարը։
Բաց աղբյուրների ուսումնասիրության արդյունքում 2018թ հունվարի 1–ից հուլիսի 31-ը հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 31 կորուստ, որից մեկի անունը անհայտ է։
Ամիս
Մարտական
Ոչ մարտ.
Անհայտ
Հունվար
3
1
–
Փետրվար
1
1
1
Մարտ
2
–
–
Ապրիլ
–
–
1
Մայիս
1
2
–
Հունիս
–
2
–
Հուլիս
2
4
1
Օգոստոս
–
2
–
Սեպտեմբեր
2
2
–
Հոկտեմբեր
–
2
–
Ընդհանուր
11
16
3
Նշենք, որ կորուստների իրական թիվը կարող է լինել ուրիշ, քանի որ Ադրբեջանը հետևողականորեն թաքցնում է իր բանակի կորուստները։
2017թ․ նույն ամիսներին (հուլիս-հոկտեմբեր) հայտնի է դարձել 22 կորուստ, որոնցից 3-ը մարտական կորուստներ են, 1-ը անհայտ։
Ամիս
Մարտական
Ոչ մարտ.
Անհայտ
Հունվար
1
3
–
Փետրվար
9
1
–
Մարտ
3
2
–
Ապրիլ
1
4
1
Մայիս
1
3
–
Հունիս
3
2
1
Հուլիս
1
3
–
Օգոստոս
0
5
–
Սեպտեմբեր
0
5
–
Հոկտեմբեր
1
3
–
Նոյեմբեր
0
2
–
Դեկտեմբեր
1
2
–
Ընդհանուր
21
35
2
*Նշենք, որ 2018թ․ հունիսին հայտնի դարձավ 2017թ․ օգոստոսի կորստի մասին։ Զինծառայողը Իսայեվ Ասիմ Ֆիրդովսի օղլուն է (İsayev Asim Firdovsi oğlu)` ծնված 1998թ, որը մահացել է 2017թ օգոստոսի 9-ին։ Այս զինծառայողի մասին ադրբեջանական կողմը լռել է, որևէ աղբյուրում տեղեկություններ չեն նշվել։ Զինծառայողի մորաքույրը նշել էր, որ տղան շեհիդ (զոհված/նահատակ) է դարձել, այսինքն հնարավոր է, որ կորուստը մարտական է։
Ադրբեջանական զինուժի կորուստները 2018թ․ հուլիս–հոկտեմբերին (լուսանկար)
2018թ․ հուլիս-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում բաց աղբյուրներից արձանագրվել է մահվան 15 դեպք, որից 4-ը մարտական, 10-ը ոչ մարտական, 1-ը անհայտ։
ՀՈՒԼԻՍ, 2018Թ․
Մարտական կորուստներ
• Հուլիսի 21-ին Ֆիզուլիի ուղղությամբ հայկական կողմի գնդակից սպանվել էրԱդրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող Ալիշով Սամեդ Անար օղլուն (Alışov Səməd Anar oğlu)։
• Հուլիսի 22-ին Բեյլագանի ուղղությամբ (շփման գծի Մարտունիի ուղղություն) հայկական կրակից սպանվել էր Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Շաբանով Ֆարիդ Ակիֆ օղլուն (Şabanov Fərid Akif oğlu): Շաբանովի մահվան մասին ադրբեջանական կողմը թաքցրել էր, կորուստը հայտնի դարձավ սեպտեմբերի 10-ին, սոցցանցային գրառումներից։
Ոչ մարտական կորուստներ
• Հուլիսի 5-ին Նախիջևանի Հուննուտ գյուղի ուղղությամբ վթարվել էրԱդրբեջանի ԶՈւ մեքենա, ինչից ահացել էր 3, վիրավորվել` 11 զինծառայող։ Որոշ աղբյուրներ նշում էին, որ զինծառայողները եղել են հետախույզներ։ Նրանք են․
• Հուլիսի 17-ին մահացել էր Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայող, լեյտենանտ Աղալամալըև Սելիմը (Ağamalıyev Səlim)։ Նա փորձել էր դուրս հանել ջրում խեղդվող իր ընկերոջը, սակայն ինքն էր խեղդվել։
Անհայտ պայմաններում մահացած կորուստներ
• Հուլիսի 27-ին սպանվել էր Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Արիֆ Միքայիլ օղլու Մամմեդովը (Arif Mikayıl oğlu Məmmədov)։ Կա մահվան երկու վարկած՝ կամ հայկական գնդակից, կամ ծառայակցի սպանություն։ Այժմ մահվան հստակ պատճառը համարենք անհայտ։
ՕԳՈՍՏՈՍ, 2018Թ․
Ոչ մարտական կորուստներ
• Օգոստոսի 8-ին Բեյլագանում տեղակայված զորամասերից մեկում մահացել էր Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող, 2000 թ. ծնված Աբիլով Ֆահմին Աքիֆ օղլուն (Əbilov Fəhmin Akif oğlu)։ Ադրբեջանական աղբյուրը հայտնում էր, որ զինծառայողը ինքնասպան է եղել։ Օգոստոսի 17-ին հայտնի դարձավ, որ Աբիլովին բռնություններով ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է առաջադրվել մարտական դիրքի ավագին և երկու դիրքապահի։
• Օգոստոսի 29-ին ադրբեջանական Azeuronews կայքը հայտնում էր, որ Գորանբոյի շրջանի զինծառայող 2000թ․ ծնված Ալիզադե Աղասելիմ Աղալար օղլուն (Əlizadə Ağasəlim Ağalar oğlu) երկու օրով արձակուրդ է գնացել տուն և մահացել է էներգետիկ ըմպելիք խմելիս։
ՍԵՊՏԵՄԲԵՐ, 2018Թ․
Մարտական կորուստներ
• Սեպտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը շփման գծի Տերտերի (Թարթառ) հատվածում սպանվել էր Ադրբեջանի ԶՈւ ժամկետային զինծառայող, 2000 թ. ծնված Դադաշով Քենան Հեսրեթ օղլուն (Dadaşov Kənan Həsrət oğlu): Ադրբեջանական Մեյդան լրատվակայքը հայտնում էր, որ ըստ զինծառայողի բնակավայրի ՏԻՄ ղեկավարի՝ զինծառայողը սպանվել է հայկական գնդակից։
• Սեպտեմբերի 15-ին Ֆիզուլիի ուղղությամբ «հայկական գնդակից» սպանվել էր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, Գյանջայի Քապազ շրջանի բնակիչ, 1999թ․ ծնված Իբրահիմ Ջեյհուն օղլու Ալլահվերդիևը (İbrahim Ceyhun oğlu Allahverdiyev)։
*Ադրբեջանական Մեյդան լրատվակայքը հայտնում էր, որ սեպտեմբերի 15-18-ը ևս մեկ սպանված և մեկ վիրավոր է եղել Ադրբեջանի զինված ուժերում, սակայն այլ տվյալներ կամ տեղեկություն այդպիսի կորստի մասին չունենք։
Ոչ մարտական կորուստներ
• Սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության սերժանտ, 1994 թ. ծնված Սուլեյմանով Էլաննուր Խալիլուլլա օղլուն (Süleymanov Ələnnur Xəlilulla oğlu) ընկել էր բեռնատարի տակ և մահացել։ Անցակետի տարածքում Վրաստանի քաղաքացու վարած վրացական պետհամարանիշներով բեռնատար մեքենան հարվածել է դարպասներին, ապա վրաերթի ենթարկել սերժանտին:
• Սեպտեմբերի 13-ին անհայտ պայմաններում մահացել էր Ադրբեջանի Բեյլագանի զորամասերից մեկի Պետական սահմանապահ ծառայության զինծառայող Հյուսեյն Ֆեխրեդդին օղլու Գուրբանովը (Hüseyn Fəxrəddin oğlu Qurbanov)։ Ադրբեջանական լրատվակայքը հայտնում էր, որ ըստ իրենց աղբյուրի՝ զինծառայողը ինքնասպան է եղել՝ խոշտանգումների և վատ վերաբերմունքի պատճառով։
ՀՈԿՏԵՄԲԵՐ, 2018Թ․
Ոչ մարտական կորուստներ
• Հոկտեմբերի 9-ի երեկոյան Ադրբեջանի Մինգեչաուրի շրջանում ջրանցքի մոտ հայտնաբերվել էր դիակ, որի քննության արդյունքում պարզվել էր, որ մահացածը Ադրբեջանի ԶՈւ սպա Մամմեդով Ալի Ռասուլ օղլուն է (Məmmədov Əli Rəsul oğlu): Ըստ հետաքննության վերջինս ինքնասպան էր եղել։
Նշենք, որ ադրբեջանական աղբյուրները հայտնում էին, որ Մամմեդովը եղել է գնդի հրամանատար, ինչից եզրակացրինք, որ նա եղել է ներքին զորքերի սպա, քանի որ գնդեր ունի հենց ներքին զորքերը։
Հարկ է նշել, որ սոցցանցերում օգտատերերի տարածած լուսանկարը, որտեղ երևում է Մամմեդովը, կասկածի տակ է դնում նրա գնդի հրամանատար լինելը, քանի որ լուսանկարի տղան բավականին երիտասարդ է։
• Հոկտեմբերի 20-ին Թարթառի զորամասերից մեկում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ռազի Մուսթաֆալը Շաքիր օղլուն (Razi Şakir oğlu Mustafalı): Նրա հարազատները հայտնում էին, որ Մուսթաֆալըին սպանել է նրա դասակի հրամանատարը։
Բաց աղբյուրների ուսումնասիրության արդյունքում 2018թ հունվարի 1–ից հուլիսի 31-ը հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 31 կորուստ, որից մեկի անունը անհայտ է։
Նշենք, որ կորուստների իրական թիվը կարող է լինել ուրիշ, քանի որ Ադրբեջանը հետևողականորեն թաքցնում է իր բանակի կորուստները։
2017թ․ նույն ամիսներին (հուլիս-հոկտեմբեր) հայտնի է դարձել 22 կորուստ, որոնցից 3-ը մարտական կորուստներ են, 1-ը անհայտ։
*Նշենք, որ 2018թ․ հունիսին հայտնի դարձավ 2017թ․ օգոստոսի կորստի մասին։ Զինծառայողը Իսայեվ Ասիմ Ֆիրդովսի օղլուն է (İsayev Asim Firdovsi oğlu)` ծնված 1998թ, որը մահացել է 2017թ օգոստոսի 9-ին։ Այս զինծառայողի մասին ադրբեջանական կողմը լռել է, որևէ աղբյուրում տեղեկություններ չեն նշվել։ Զինծառայողի մորաքույրը նշել էր, որ տղան շեհիդ (զոհված/նահատակ) է դարձել, այսինքն հնարավոր է, որ կորուստը մարտական է։
Հայկական զինուժի կորուստները՝ այստեղ։
Աղբյուրը՝ razm.info