Լրահոս

03.11.2018 10:24


Արտակարգ դեպք Արագածոտնում. մի խումբ անձինք հարձակվել են բժիշկի վրա

Արտակարգ դեպք Արագածոտնում. մի խումբ անձինք հարձակվել են բժիշկի վրա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 1-ին, Արագածոտնի մարզում բժիշկների նկատմամբ տեղի ունեցած ոտնձգության փաստով: Ժամը 11:00-ի սահմաններում Արագած գյուղի «Արագած» ամբուլատոր կայանի բակում նույն գյուղի 3 բնակիչներ հարձակվել են Երևանի բնակիչ, նշված ամբուլատոր կենտրոնի բժիշկ, 46-ամյա Հովսեփ Այվազյանի վրա, երբ բժիշկը ավտոմեքենայի մեջ փորձել է հիվանդին օգնություն ցուցաբերել:

Ինչպես հայտնում է ֆոտոլարագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք բռունցքներով ու ոտքերով հարվածել են Հ. Այվազյանի մարմնի տարբեր մասերին, այնուհետև հարվածներ են հասցրել դեղատան տնօրեն, 44-ամյա սեդա Ալավերդյանին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ապարանի ոստիկանները պարզել են, որ հարձակվողներն են Կարոն, Արտակը և Բաբկենը, որոնց ամբողջական տվյալները պարզում են:

Այս խորագրի վերջին նյութերը