Մրցույթ-փառատոն․ «Ամենաբազմակուսակցական քաղաքական գործիչը»
«The Global Political Trust Company» (www.global-polcomp.com) միջազգային հեղինակավոր կազմակերպությունը, որի անդամներն են արևմտյան քաղաքագիտական ճանաչված Think-Thank-երի անդամներ, Եվրասիական տարածաշրջանի համար 2019թ․ հունվարի 20-22-ը Շվեյցարիայի Բազել քաղաքում կազմակերպում է՝ «Ամենաբազմակուսակցական քաղաքական գործիչը» մրցանակաբաշխություն-փառատոն։
Մրցույթն անցկացվելու է երեք՝ 18-35տ․, 35-60տ․ և 60-ից բարձր տարիքային խմբերի համար, ինչպես նաև՝ երեք անվանակարգերով․
հաջողակ գործիչ (բարձր ղեկավար պաշտոնների հասած գործիչներ),
կիսահաջողակ գործիչ (պատգամավոր, նախարարի տեղակալ և այլն) և
անհաջողակ գործիչ (գործիչ ով չնայած կուսակցություններ փոխելուն՝ որևէ պաշտոն չի ստացել)։
Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել առնվազն երկու կուսակցություն փոխած գործիչները։ Մրցույթի ժյուրին մշակել է հատուկ չափանիշներ և մանրամասն քննարկելու է ինչպես երկրի ժողովրդավարության, իրավական, սոցիալական, մարդու իրավունքների վիճակը, այնպես էլ յուրաքանչյուր հայտատուի անձնական գործերը՝ գործիչի մասնագիտությունը (եթե այն առկա է), նրա և նրա ընտանիքի սոցիալական վիճակը, կուսակցափոխության պայմանները և շարժառիթները, հասած կարիերայի աստիճանը և այլն։
Հաղթողներին տրվելու են մեդալներ (ոսկե, արծաթե, բրոնզե) և դրամական պարգևներ։ Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է 2018թ․ դեկտեմբերի 18-ը։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից