Լրահոս

06.03.2010 12:39

Նախագահականում քննարկվել են կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումները

Կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումներին վերաբերող խնդիրներ են քննարկվել նախագահ Սերժ Սարգսյանի այսօր անցկացրած ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են շահագրգիռ բոլոր կառույցների ղեկավարները:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ խորհրդային տարիներից ժառանգած այս համակարգն այսօր ակնհայտորեն չի բավարարում եւ համապատասխանում ժամանակի պահանջներին, հետեւաբար վերափոխումների անհրաժեշտություն այս ոլորտում արդիական է:

ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ Արտեմ Ասատրյանը եւ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը հանգամանորեն ներկայացրել են բարեփոխումների ծրագրի առանցքային ուղղությունները' շեշտելով, որ դրանցից գլխավորը կուտակային համակարգի ներդրումն է,  որի նպատակը կենսաթոշակային տարիքից հետո քաղաքացիներին բարեկեցիկ ու արժանավայել կյանքով ապրելու հնարավորություն ստեղծելն է: Նրանք նաեւ ասել են, որ առաջարկվող մոդելը հաշվի է առնում կենսաթոշակային բարեփոխումների ժամանակակից աշխարհի փորձը եւ հնարավորություն է տալիս պարտադիր կուտակային համակարգի ներդրումը համադրել սոցիալական համերաշխության սկզբունքի հետ:

Ընդունելով առաջարկվող փոփոխությունների անհրաժեշտությունն ու կարեւորությունը' խորհրդակցության մասնակիցները միաժամանակ ներկայացրել են իրենց նկատառումներն, առաջարկություններն ու մտահոգությունները:

Նախագահ Սարգսյանը ամփոփելով խորհրդակցության արդյունքները' համապատասխան մարմինների ղեկավարներին հանձնարարել է լրացուցիչ ուսումնասիրություններ ու քննարկումներ անցկացնել հնչած մտահոգությունների առնչությամբ, գնահատել հնարավոր բոլոր ռիսկերը, մշակել երաշխիքների հստակ մեխանիզմներ, եւ կատարված ամբողջական աշխատանքը ներկայացնել հաջորդ խորհրդակցության  ժամանակ:

Երկրի ղեկավարն ընդգծել է կատարվելիք բարեփոխումների էությունը հասարակությանը հասկանալի դարձնելու անհրաժեշտությունը' նշելով, որ այն հաջողության կարեւոր գրավականերից է:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։